ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմությունը կրկնվում է, Պալաչը չի դադարում մերկապարանոց հայտարարություններ անելը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.

Տարիներ ի վեր մեր ժողովրդի մեջ տարածվել է նման արտահայտություն՝ «փչացած պլաստինկա», այսպես անվանել են այն մարդկանց, ովքեր անընդհատ նույն «երգն» են երգում, ամեն պատեհ անպատեհ առիթի դեպքում արտահայտում են իրենց կպչուն մտքերը։ Ահա մի այսպիսի մարդու ճակատագրական սխալներին էլ անրադարձ ենք կատարելու այսօր, խոսքը Արդուր Հարությունյան՝ «Պալաչի», մասին է։ Վերջինս ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվականների տեսադաշտում, անձնական շահից ելնելով «շռայլում» է մեղադրանքներ, իրեն հարիր ոճով որոշ ժամանակ անց ներողություն է խնդրում և անհետանում։ Այժմ Պալարը գտնվում է Բելգիայում, բայց նույնիսկ հեռավորության վրա, կարողանում է խնդիրներ ստեղծել և բամբասանքներ տարածել։ Վերջին տրիվիալ հայտարարությունը, որ արել է Հարությունյանը՝ վերաբերում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ու դրա ծավալած գործունեությանը՝ անվճար երթուղիների մասով։ Իր ոչ ու փուչ լինելու փաստը քողարկելու նպատակով, Պալաչը իր բիզնեսի սննկացման մեջ մեղադրել է բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիներին, բայց նույնիսկ անզեն աչքով նայելիս պարզ է դառնում, որ բիզնես հոտառությունից զուրկ այս մարդուն սննկանալու համար մեծ ջանքեր պետք չէին։ Նույնիսկ այն հանգամանքը, որ Հարությունյանը իր բիզնեսը ստեղծելու համար վերձրել էր հսկայական վարկեր, գրավ էր դրել հայրական տունն ու պարտքով գումարներ էր վերցրել հարազատներից ու ընկերներից, նրան հետ չկանգնեցրեց, ու նա փախավ երկրից։ Պալաչի բացակայության ընթացքում՝ այն բանկերը, որոնց հանդեպ Հարությունյանը ֆինանսական պարտավորություններ ուներ, գրավադրված գույքը օրենքի ուժով առգրավեցին։ Այդ բանկերն էին Առեքսիմբանկ ՓԲԸ-ն և Պրոմեթեյ բանկը։ Պալաչի գրավադրված սեփականությունը, որը փաստացի այդ ժամանակ արդեն բանկերինն էր, ձեռք է բերվել «Մուլտի Գրուպ»-ի կողմից, ու մեծահոգաբար հայրական տունը, ավտոլվացման կետն ու բենզալցակայանը հետ է վերադարձվել Արթուրի ծնողներին։ Այս պատմությունը այսքանով կավարտվեր, եթե «փչացած պլաստինկա» տերմինը չբարձրանար ջրի երես։ Բանկերի հետ լուծված խնդիրները ենթադրում էին, որ գոնե Պալաչի ծնողները կկարողանան հանգիստ ապրել, բայց նրանց զավակը առանց վարանելու, անհայտ պատճառներով, կրկին գրավադրել է իր հայրական տունը և այն այս պահին գրավադրված է։
Պատմությունը կրկնվում է, գրավադրված տանը զուգահեռ Պալաչը կրկին իր նախկին անհաջողությունների մեջ մեղադրում է Ծառուկյանին։ 
Արթուր Հարությունյանը պետք է վաղուց հասկացած լիներ, որ իր մերկապարանոց հայտարարությունները այլևս ոչ ոքի չեն խաբի, ու խուճապի չեն մատնի։ Այստեղ լավագույն տարբերակը կլինի, եթե նա փակվի մենախցում, ու մի լավ մտածի, թե ինչ խղճով է նայելու այն մարդկանց աչքերին, ովքեր դժվարության պահին իրեն ձեռք են մեկնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular