ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի նման սրբություն չունեցող ու չհարգող «մարդու» տեղն աղբամանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալվինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.

Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկություն տարածվեց այն մասին, որ ոստիկանության նախկին պետին՝ Վլադիմիր Գասպարյանին, մեղադրանք է առաջադրվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։ Այս ամենի հետ փաստորեն ինչ-որ կերպ առնչություն ունի նաև հանրությանը Խալաչ մականվամբ հայտնի Արթուր Հարությունյանը, ինչի կապակցությամբ էլ լրատվական կայքերից մեկը փորձեց պարզել փաստի իսկությունը և հեռախոսակապի միջոցով կապ հաստատեցին Պալաչի հետ, ով կոնկրետ հարցերին պատասխանելու փոխարեն, սկսել է երգել իր հին երգը՝ իբրև թե իր խնդիրը Գագիկ Ծառուկյանի հետ է: Հարց է առաջանում, թե ինչ խնդիր պետք է ունենա այն մարդու հետ, ով տարիներ շարունակ օգնել է նրան և նրա ընտանիքին: Սակայն նա այդ ամենը չի գնահատել և թշնամաբար է սկսել վերաբերվել Գագիկ Ծառուկյանին՝ մեղադրելով նրան իր խնդիրների մեջ: Նա թերևս մոռանում է այն, որ ամեն մարդ ինքն է մեղավոր իր բոլոր խնդիրների համար: Անամոթաբար խոսում է այն մասին, որ նրա միջքաղաքային ուղրևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները սննկացան այն ժամանակ, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները այդ նույն ուղղություններով իրականացրեցին անվճար ուղևորափոխադրումներ, որոնք մեծ վնասներ հասցրեցին իր ընկերություններին: Նշեմ, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ուղևորափոխադրում իրականցվում է ավելի քան 20 տարի, իսկ ահա Պալաչի նշված ընկերությունները գործում են 2009թ.-ից: Եվ նաև նշեմ այն, որ բարեգործական ավտոբուսները շահագործվում են հասարակ և կարիքավոր խավի ժողովրդի համար: Նման ստոր ստից հետո նա մոռացավ նաև այն փաստը, որ հենց Գագիկ Ծառուկյանը կանգնեց իր և իր ընտանիքի կողքին, երբ նրա ընկերությունների սննկացման պատճառով հայտվեց վարկերի տակ: Վարկերը չմարելու պատճառով «Առեքսիմ» և «Պրոմեթեյ» բանկերը գրավի տակ գտնվող նրա ամբողջ գույքը առգրավվեցին, իսկ Գագիկ Ծառուկյանը այդ նույն բանկերից ետ գնեց նրա հայրական տունը, ավտոլվացման կետը և բենզալցակայանը և անշահախնդրորեն նվիրեց Պալաչի ծնողներին: Բայց Պալաչը այնքան ստոր և նենգ անձնավորություն դուրս եկավ, որ այսքանից հետո կրկին գրավի տակ դրեց իր հայրական տունը՝ մեկ վայրկյան անգամ չմտածելով ծնողների մասին: Նման սրբություն չունեցող և չճանաչող մարդուց լավ բան ակնկալելը ուղղակի կլինի հիմարություն, քանի որ «Կարմիր կովը իր կաշին չի փոխում» ասածը հենց նրա մասին է:
Գույքի դիմաց ստացած գումարը նա այս ու այն կողմ վատնելուց և առանց կոպեկի մնալուց հետո միայն հիշեց, որ իր խնդիրները մեղմ ասած ուրիշինն են, իսկ մինչ այդ նա իր հարցազրույցներից մեկում անգամ ներեղություն է խնդրել Գագիկ Ծառուկյանից: Սա փաստում է, որ Պալաչի արած յուրաքանչյուր արտահայտություն անկայուն է և չի կարող լրջություն պարունակել իր մեջ: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular