ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավությունը պետք է կարողանալ գնահատել, այլ ոչ թե չարությամբ լցվել սեփական անհաջողությունների պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արթուր Հարությունյանը, ով ավելի շատ հայտնի է՝ Պալաչ մանկանվամբ, սկսել է վերջրես կրկին հաճախակի հայտնվել մամուլի ուշադրության շրջանակներում և դա կապված է վերջերս քննչական կոմիտեի կողմից կատարված բացահայտումների հետ, կապված նաև նրա կողմից հիմնադրված «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-երի գործունեության հետ: Ու այս բացահայտումը դրդեց մի շարք լրատվականներին կապ հաստատել Արթուր Հարությունյանի հետ, որպեսզի ստանան բացատրություններ, որի դիմաց այս մարդը հերթական անգամ դիմեց ապատեղեկատվության տարածման միջոցին ու սկսեց հերթական անգամ մեղադրել Գագիկ Ծառուկյանին՝ իր ֆինանսական անհաջողությունների ու սննկացման մեջ: Ու շատ ցավալի է, երբ մարդը իր իսկ սխալների ու անհաշվենկատ գործողությունների արդյունքում, փորձում է իր ձախորդությունների մեղքը բարդել մեկ այլ անձի վրա:
Տրամաբանությունից զուրկ է այն արտահայտությունները, թե իբր Արթուր Հարությունյանի ընկերությունները սննկացել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից շահագործման հանձնված անվճար ավտոբուսների գործունեության արդյունքում: Այդ ավտոբուսները գործել են ավելի վաղ ու եթե հարկ է եղել գործունեություն իրականացնել, ապա նա գոնե պետք է կարողանար տարրական հաշվարկներ իրականացներ, որպեսզի իր բիզնես նախագիծը կենսունակ լիներ՝ այդ ավտոբուսների շահարկմանը զուգահեռ: 
Բացի այն, որ այդ մարդը չգիտի բիզնես իրականացնելու կանոնները, նա մեծ գումարներ է վարկով վերցրել երկու բանկերից՝ «Առէկսիմբանկ»-ից և «Պրոմեթեյ»-ից ու արդյունքում, երբ նրա ընկերությունները սնանկ է ճանաչվել, բանկերը աճուրդային կարգով վաճառքի են հանել այդ երկու ընկերությունները, որոնք էլ գնել է՝ «Մուլտի Ավտոտրանս» ընկերությունը: Ու այս քայլը իրականացվել է միայն նրա համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ կանոնակարգվեն ուղևորափոխադրումները՝ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով, քանի որ, որքան դրանք ուշ իրականացվեին, այնքան կտուժեին մեր քաղաքացիները:
Բացի այդ, նա մի շարք միջազգային պարտավորություններ էր իր վրա վերցրել և մասնավորապես չինական ընկերություններից 4 միլիոն դոլար գումար էր վերցրել, որը նա նույնպես չէր կարողանալու վճարել ու միակ ճանապարհը այդ իրավիճակից դուրս գալու, դա սնանկ ճանաչվել էր: 
Բայց իհարկե մարդկային նենգությունը երբեմն սահմաններ չի ճանաչում: Ու Արթուր Հարությունյան էլ դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր երախտապարտ լինելու փոխարեն, սկսում են անհեթեթ հայտարարություններ անել: Հավելենք, նաև, որ Գագիկ Ծառուկյանը Արթուր Հարությունյանի ծնողներին էր վերադարձրել նրանց հայրական տունը, որը նույնպես վարկի տակ էր: Ու այժմ կրկին այդ տունը հայտնվել է վարկի տակ: 
Շատ եմ ցավում, որ մեր օրերում կան Արթուր Հարությունյանի նման մարդիկ, որոնք չեն կարողանում գնահատել լավությունը և լցված են չարությամբ աշխարհի հանդեպ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular