ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրատվականների կողմից պալաչանման շառլատաններին «ռասկռուտկա» անելն անմտություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին աղմկահարույց քրեական գործի շրջանակներում, լրատվականներից մեկը կրկին պարզաբանում է վերցրել «Քինգ դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանից՝ Պալաչ մականվամբ: Այս թյուրիմացությունն այն աստիճան փոքրոգի է, որ փոխանակ բուն թեմային անդրադառնա ու իր քայլերը մեկնաբանի, կրկին անգամ հայտարարել է, որ իր խնդիրը Գագիկ Ծառուկյանի հետ է: Խնդիրը, որն իմիջայլոց բացարձակ զուրկ է տրամաբանությունից, կապված է նրա սնանկացման հետ: Բացառությամբ միայն Պալաչի խոսքերով, իր սնանկացման բուն պատճառը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար երթուղայիններն են: Իրականում Պալաչի պնդումները ոչ միայն անհեթեթ են, այլև ցանկացածին կարելի է ներկայացնել հակափաստարկ, որից ելնելով էլ նրա ողջ այս սադրանքը կստանա իր բացատրությունը: Սկսենք սկզբից.
Ի գիտություն բոլորի, նշենք, որ բարեգործական երթուղայինները շահագործվել են դեռ շատ ավելի վաղ, քան այս անքթածակ բիզնեսմենը կհիմներ իր ընկերություններն ու գործունեություն կծավալեր: Այսինքն ընդհանուր առմամբ բիզնես պլանը մշակելիս միանգամայն հաշվի է առնվել նաև այդ հանգամանքը, որը սակայն սնանկացման պատճառ հանդիսանալ չէր կարող, քանի որ այս պահին, ընկերությունը, որը ստանձնել է այդ երթուղու շահագործումը, աշխատում է շահույթով և նույն բարեգործական երթուղայիններին զուգահեռ: Այսինքն Պալաչի այդ պնդումները ակնհայտորեն իրականությանը չեն համապատասխանում, դա ուղղակի «մասկիրովկա» էր՝ կանխամտածված սնանկացման գնալու համար: Այս անողնաշարը, երբ իր իսկ սխալ բիզնես գործունեության արդյունքում օրեցօր մոտենում էր սնանկացման եզրին, նախազգուշավել էր այդ ժամանակվա տնօրեից, որ այսպես չի կարելի, հարկավոր է բանկերի նկատմամբ վարկային պարտականությունները պատշաճ կատարել, հակառակ պարագայում սնանկացումն անխուսափելի է լինելու: Բնականաբար Պալաչն ականջալուր չի լինում այդ հորդորին և շարոնակում է ինքնասնանկացման գործընթացը: Արդյունքում, երբ նա կորցրեց ամեն ինչ, ձեռնամուխ եղավ Հանրապետության տարածքը լքելուն: Այդպես էլ եղավ, բայց մինչև այդ աձամբ Գագիկ Ծառուկյանը նրան է փոխանցում 200.000ԱՄՆ դոլար, որպեսզի որոշ չափով Պալաչը կարողանա իր հարցերը կարգավորի: Այս սրիկան, փոխանակ գոնե հայրական տունը գրավից հաներ, որպեսզի ծնողնեը չմնային բախտի քմահաճույքին՝ դրդում, ուղղակի թռնում է երկրից: Ծառուկյանն այս դեպքում էլ է մեծահոգություն դրսևորում և բանկից հետ գնելով Պալաչի հայրական տունը, ավտոլվացման կետն ու բենզալցակայանը, վերադարձնում է այն նրա ծնողներին:
Պալաչի սնանկացումից հետո, Առեքսիմբանկն ու Պրոմեթեյ բանկը, որտեղ այս ամեոբան գրավադրել էր ողջ գույքն ու ունեցվածքը, ինչպես իր այնպես էլ հարազատների, այն մի քանի անգամ առաջարկում է արտոնյալ պայմաններով «Մուլտի ավտոտրանս» ընկերությանը և քանի որ կար խնդիր՝ պատշաճ կերպով կազմակերպել ուղևորափոխադրումներ, ի վերջո կողմերը համաձայնության են գալիս: Ու հիմա, երբ այս ստահակը գտնվում է արտասահմանում, այնտեղից կրկին շարունակում է զրպարտել Ծառուկյանին և հերյուրանքներ է տարածում նրա հասցեին: Նշենք սակայն, որ քննչական կոմիտեն, ամենայն ուշադրությամբ զննում է ողջ այս պրոցեսը և կասկած անգամ չունենք, որ վերջիվերջո Պալաչի նման բանսարկու և զրպարտիչ կերպարները, կստանան արժանի պատիժ:
Իմիջայլոց այս լպրծունի վերջին սրիկայությունը եղել է այն, որ նա կրկին անգամ գրավադրել է այն հայրական տունը, որը ժամանակին Ծառուկյանը գնել էր բանկից և վեադարձրել նրա ծնողներին: Ուզում ենք հասկանալ այս պադոշն ինչպես է պատկերացնում վերդառնալ հայրենիք և նայել հարազատների աչքերին կամ սեփական երեխաների, երբ ողջ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս արդեն:
Արդար կլինի, որպեսզի այս անգամ Պալաչի ներողություններն ու աղաչանքները Ծառուկյանին ուղղված, մնան անպատասխան և այս չկայացած կերպարը ստանա իր արժանի պատիժը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular