ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տխրահռչակ Պալաչը կրկին գրավադրել է մեկ անգամ արդեն Ծառուկյանի կողմից փրկված հայրական տունը. այսքանից հետո էլ ի՞նչ երեսով է խոսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլյա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

Մի երկու օր է համացանցում կրկին պտտվում է Պալաչ մականունով հայտնի տականք Արթուր Հարությունյանի հարցազրույցները: Սա, բերգիաներում ծվարելով ոչ ավել, ոչ պակաս հեղափոխության գաղափարն է շահարկում:
Թեմայից անտեղյակներին ուղղակի հուշեմ, որ այս-վայ գործարարը ժամանակին բիզնես-իմպերիա էր ուզում ստեղծել ամենախոցելի մարդկանց շահերի հաշվին: Երկու ընկերություն էր ստեղծել՝ «Քինգ Դելյուքսն» ու «Տրանս Կոմֆորտ»-ը, որոնք ուղևորափոխադրում պիտի կատարեին այն ճանապարահատվածում, որտեղ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսները անվճար կատարում էին նույն առաքելությունը: Ի դեպ, անվճար ավտոբուսները արդեն տասնյակ տարիներ անվճար տեղափոխում էին բնակիչներին, երբ Պալաչը որոշեց, որ մարդկանցից գումար քամելը լավ գաղափար է: Հետո էլ որոշեց մի իսկական արշավ սկսել բարեգործական ավտոբուսների դեմ, որ դրանք հանվեն շարքից:
Բնականաբար նման ստորությունը երկար ճանապարհ անցնել չէր կարող: Իսկ Պալաչը այդ ընթացքում արտասահմաններում իր հաճույքների թանկագին խաթեր համար քամուն տալով ողջ ունեցվածքը՝ «Առեքսիմբանկում» և «Պրոմեթեյ բանկում» գրավադրված իր գույքի տոկոսագումարները չի կարողանում կամ, ինչպես իր գործընկերներն ու հարազատներն են հետագայում նշել, չի ցանկանում մարել՝ դիտավորյալ ինքնասնանկացման գնալու համար: Ի դեպ նույնիսկ հայրական տունն է թողում բանկին, որի գրավը Գագիկ Ծառուկյանը վճարում է՝ Պալաչի ծնողներին անօթևան թողնելու հեռանկարից փրկելով: Իսկ գիտե՞ք, որ Պալաչը հետագայում այդ նույն հայրական տունը կրկին գրավադրում է բանկում: Հիրավի եզակի տականք:
Բանկերը վերոնշյալ երկու սնանկ ընկերություններից ազատվելու և իր գումարը հետ ստանալու ակնկալիքով բազմիցս հետագայում դիմում է «Մուլտիավտոտրանս» ընկերությանը՝ դրանք ձեռք բերելու խնդրանքով: Ի վերջո, բնակիչների նորմալ ուղևորափոխադրումը կազմակերպելու նպատակով, ովքեր հիրավի այդ պատմության մեջ մեղքի որևէ բաժին չունեին, «Մուլտիավտոտրանս»-ը ստիպված ձեռք է բերում այդ երկու սնանկ ընկերությունները՝ փրկելով դրանք ոչնչացումից:
Եթե չգիտեք, ասեմ նաև, որ այս անձնավորությունը հրապարակավ ներողություն խնդրեց Ծառուկյանից: Հիմա սրա տեսակին ի՞նչ են ասում, որ թքածը հետ է լզում:
Փաստենք, որ, իհարկե, կանխատեսելի էր, սակայն անչափ ցավոտ է գիտակցել, որ հեղափոխության գաղափարը նման տականքների կողմից շահագործելու փորձ կատարվելու էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular