ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տուրիստական գործակալության նախկին գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և յուրացում կատարելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1989 թվականին,  2013 թվականից հանդիսացել է «Համար մեկ տուրիստական գործակալություն» ՍՊ ընկերության հիմնադիրը և գործադիր տնօրենը, իսկ 2016 թվականից մեկ այլ  ՍՊ ընկերությունում աշխատել է՝ որպես արտագնա տուրիզմի մենեջեր:

Մինչդատական վարույթում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 2015թ. դեկտեմբեր ամսից մինչև 2016թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում 29-ամյա կինը խարդախության, յուրացման եղանակով նշված ընկերությունների հաճախորդներից մաս-մաս ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր ընկերություններին պատճառել խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև՝ պատրաստել և իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող մուտքի կեղծ արտոնագրեր և համապատասխան բանկային հաշվին գումարի փոխանցման վերաբերյալ վճարման կեղծ փաստաթղթեր: Քրեական գործով տուժող է ճանաչվել 12 անձ:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են առերևույթ կատարված հանցագործությունների հանգամանքները, մեխանիզմը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի 29-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 184-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը՝ շուրջ 14 079 680 ՀՀ դրամ, վերականգնելու համար գործակալության տնօրենին պատկանող անշարժ գույքի վրա արգելանք է դրվել:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular