ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը «լաբորատոր առնետ» չէ.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետընտրական ամենահետաքրքիր փուլում ենք, երբ ԱԺ ընտրություններում հաղթանակ տարած ուժն արդեն ձևավորում  է օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար կազմերը: Ներկայիս իրավիճակը նման կերպ է բնութագրում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով նախատոնական այս շրջանում քաղաքական մեծ ակտիվություն չի սպասում: 

«Ավելի ակտիվ գործընթացների սպասում եմ հունվարի 13–ից հետո, երբ կավարտվեն տոները, և մենք կմտնենք նորմալ աշխատանքային փուլ: Մեծ հաշվով՝ սա հեղափոխության փուլերից մեկն է, իսկ հեղափոխությունը կավարտվի այն ժամանակ, երբ այս իշխանություններին կհաջողվի գոնե 51 տոկոսով կյանքի կոչել իրենց խոստումները»,–1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Անդրադառնալով նախարարությունների կրճատման հնարավորությանը՝ Գագիկ Համբարյանը նախ ընդգծեց՝ կան շատ զարգացած երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ–ն, որտեղ կարողանում են քիչ նախարարություններով երկիրը նորմալ կառավարել: «Ինքս կողմ եմ, որ որոշ նախարարություններ կրճատվեն, քանի որ նրանց գործունեության առումով շատ մեծ խնդիրներ կան: Բացի այդ, կարելի է նախարարությունները միավորել այլ նախարարության հետ, և դրանից որակը չի տուժի: Գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք նախարարությունները ստեղծվում էին հատուկ քաղաքական պատվեր կատարելու համար: Նախորդները հատուկ իրենց յուրայինների «հագով» նախարարություններ էին ստեղծում: Նախկին իշխող կուսակցությունն իր բազմաթիվ կողմնակիցներին գործով ապահովելու համար ահռելի մեծ բյուրոկրատական ապարատ էր ստեղծել, և մարդիկ գնում, սուրճ էին խմում, համակարգչով խաղեր էին խաղում, իսկ արդյունքը՝ գրեթե զրոյական: Օրինակ՝ սփյուռքի նախարարությունը կարող է նորմալ գործել որպես ԱԳՆ առանձին բաժին: Կարող են միավորվել նաև սպորտի, երիտասարդության և մշակույթի նախարարությունները, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միանա ֆիննախին»,–ասաց նա՝ շեշտելով, որ բացի այդ, պետք է կրճատվեն նաև աշխատակազմերի հաստիքները, և նոր իշխանությունները պետք է հրաժարվեն նաև նախկինների այն գործելաոճից, ըստ որի՝ նախարարներն ունեին տասից ավելի օգնական, խորհրդական:

«Օպտիմալացումը պարտադիր է, իհարկե, ոչ որակի հաշվին: Շատ նախարարությունների կից գերատեսչություններ, կոմիտեներ կան, որոնք մեկը մյուսի գործառույթներն են կրկնում: Դրանք բոլորը պետք է փակվեն: Ահռելի մեծ բյուրոկրատական ապարատը պետք է բացառել»,–ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է պաշտոնների բաշխմանն ու նախորդ 7 ամիսներին արձանագրված կադրային քաղաքականության խնդիրներին, քաղաքագետը նշեց, որ եթե մինչ այս հանրությունը մեղմ էր վերաբերվում այդ հարցերին, ապա հիմա մեղմ վերաբերվելու ժամկետն անցել է:

«Հայաստանի Հանրապետությունը «լաբորատոր առնետ» չէ, որ որևէ քաղաքական ուժ իր թիմով գա ու սկսի էքսպերիմենտներ անել: Եթե չկան համապատասխան կադրեր, ուրեմն՝ թող հրավիրեն այլ տեղերից: Գերադասելի է, որ այդ կադրերը լինեն անկուսակցական: Մենք շատ պրոֆեսիոնալներ ունենք: Ցավոք, այդ պաշտոնների քաղաքականացումը բերեց նրան, որ շատ ոչ պրոֆեսիոնալներ, տարրական կարիերիստներ ու նույնիսկ շատ տգետներ նախկինում պաշտոն ստացան: Ես չեմ ուզում, որ այդ նույն բանաձևով առաջնորդվի նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. մենք տեսանք նրա կառավարության որոշ անդամների ոչ թե ոչ պրոֆեսիոնալիզմը, այլև ընդհանրապես կյանքից կտրված լինելը, իրենց ոլորտին բացարձակ չտիրապետելը: Եթե այս ամիսների ընթացքում իրենց ոլորտի առումով բավարար պատկերացում չեն ստացել, լավ կլինի, որ այդ անձինք այլևս կառավարության կազմում չլինեն: Լավ կլինի, որ Ն. Փաշինյանն իր թիմը համալրի պրոֆեսիոնալներով, որոնք կարող են և չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «Իմ քայլը» դաշինքից»,–նշեց Գ. Համբարյանը:

Հաշվի առնելով այն տեղեկատվական հոսքերը, մասամբ հաստատված տեղեկությունները որոշակի պաշտոնների բաշխման վերաբերյալ՝ քաղաքագետը շեշտեց. «Որոշ անձանց առումով հնարավոր նշանակումներին դրական եմ վերաբերվում: Եթե, իհարկե, ասեկոսեների մակարդակով չէ, այլ իրական, որը հասարակությանը հատուկ դոզավորված մատուցվում է նույն ՔՊ–ի կողմից: Իսկ որոշ անձանց դեպքում վերաբերմունքս բավականին բացասական է այն առումով, որ նրանք կարող են պաշտոն ստանալ կամ շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնը կառավարությունում: Նրանք բազմիցս են ցույց տվել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը: Ես կարևորում եմ հատկապես հետևյալը. մեծ ուշադրություն դարձնել ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրման հանձնաժողովներին, ինչպես նաև՝ ԱԳՆ–ին: ԱԳՆ ներկայիս աշխատաոճը բացարձակ անընդունելի է: Մենք նախկինում լռակյաց դիվանագիտության համար քննադատում էինք Էդուարդ Նալբանդյանին, նույնը հիմա է կրկնվում, և ավելի վտանգավոր դրսևորումներով: Մենք մեր արտաքին հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները ստանում ենք այլ աղբյուրներից, ինչն անընդունելի է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular