ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչը սովորության համաձայն փորձում է նենգափոխել նախկինում արված հայտարարությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քննչական կոմիտեից երեկ մի հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակվել: Խոսքը վերաբերում է հանրությանը իր խնդրահարույց վարքուբարքով քաջ հայտնի Պալաչին՝ Արթուր Հարությունյանին, մասնավորապես նրան պատկանող «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերություններին, որոնք, իբրև թե շուկայից դուրս էին մղվել ոչ արդար մրցակցային պայմանների հետևանքով՝ դրանում մեղադրելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին: 
Պարզապես հիշեցնեմ, որ երբ տխրահռչակ Պալաչը իր ընկերություններով մտավ այդտեղ, հիմնադրամի բարեգործական ավտոբուսները, որոնք, ի դեպ, բնակիչների համար փրկություն էին բառիս բուն իմաստով, արդեն 10 տարուց ավելի իրականացնում էին ուղևորափոխադրումներ: 
Քննչական կոմիտեի հրապարակումից պարզվում է, որ լրիվ հակառակ գործընթացն է գնացել, այդ Պալաչի ընկերությունների նկատմամբ էին աչքակապոցի խոստացել՝ իհարկե որոշակի ծառայությունների դիմաց: Եվ մյուս կողմից՝ խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար:
Ի դեպ, այս խնդրով տարիներ շարունակ դատարանների դռներով պտտվող Պալաչը ոչ մի հաջողություն չի կարողացել գրանցել, քանզի արդեն ավելի քան պարզ է, որ հենց իր ընկերություններն էին խախտումների հեղինակները: Ավելին, Պալաչը կազմակերպել էր ինքնասնանկացման գործընթաց՝ մեղադրելով այլոց, և այդ ճանապարհին չէր խնայել ոչ ոքի՝ ընկերներին, հարազատներին, նույնիսկ սեփական եղբորն ու ծնողներին՝ վերջիններիս կանգնեցնելով անօթևան թողնելու փաստի առջև:Հիշեցնեմ, որ միայն Գագիկ Ծառուկյանի բարի կամքի դրսևորման շնորհիվ՝ գրավի տոկոսները փոխհատուցվեցին բանկին, որպեսզի Պալաչի ծնողները դրսում չհայտնվեին:

Բացի այդ հիշեցնենք, որ Պալաչը հայտնի է մի բան արտահայտելու, հետո ներողություն խնդրելու իր ձեռագրով: Մասնավորապես բոլորս հիշում ենք հայտնի տեսանյութը, որտեղ նա անձամբ ներողություն է խնդրում Գագիկ Ծառուկյանից, և թվում է թե այսքանից հետո վերջինս պետք է որ առհասարակ երես չունենար կրկին անգամ իր մասին հիշեցնելու:
Հիմա ստացվում է, որ անցած-գնացած այս պատմությունը կրկին հրապարակ է նետվել ոչ ավել ոչ պակաս հենց գլխավոր դերակատարի կողմից՝ չնայած որ Պալաչը այսօր հարցազրույցներից մեկում պնդում է, որ իր հայտարարությունը ճիշտ չի մեկնաբանվել: Դե պալաչանման կարմիր կովերը իրենց կաշին չեն փոխում:
Քննչական կոմիտեի հրապարակումը ավելի քան հասկանալի է, բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ հստակ շարադրված են: Եվ կարծում եմ անգամ հարկ կլինի քննության ավարտից հետո հասարակությանը ևս իրազեկելու, թե այդ ում բողոքի պատճառով է քրգործ հարուցվել: 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular