ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում։

Սահմանապահ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։

«Մովսեսը սահմանապահ գյուղ է, և այս ծրագիրը նաև կարևոր է նրա համար, որ դպրոցի սաները, կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, և դա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգևորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ 

«Երեխաները եռաչափ մոդելավորումը կիրականացնեն Գորիսում արտադրված «Բզեզ» եռաչափ տպիչով, աշխատելու են հիմնականում Հայաստանում արտադրված սարքավորումներով. սրանով մենք երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ հաջողության օրինակներ Հայաստանում շատ կան, որ ձեր նման երեխաները ստացել են գիտելիքներ և կարողանում են արտադրել այսպիսի սարքավորումներ, այսինքն՝ դուք էլ կարող եք»,- իր խոսքում նշեց ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ
Վարդանյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular