ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կանխել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանել է «Լուսակերտ» ՍՊԸ տնօրինության տարածած հայտարարությունն այն մասին, թե  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցրել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սննդամթերքի անվտանգտության տեսչական մարմնի տարածած պարզաբանող հայտարարության մեջ ասված է. 

«Խոսելով փաստաթղթերի մասին, այդուհանդերձ, տնտեսվարողը մոռացել է նշել, որ ներմուծումն արգելվել է այլ պատճառով։

Իսկ արգելանքի պատճառը «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձն է։ Բեռի երևացող հատվածներում դրվել են մակնշված հավկիթների տուփեր, իսկ դրանց ետևում եղել են առանց որևէ ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթներ, ինչը ՀՀ կառավարության 2011թ․ սեպտեմբերի 29-ի «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1438-Ն որոշման նորմերի պահանջների կոպիտ խախտում է:

Չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:

Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի` ստվարաթղթե պալարային տուփի ևմիջադիրների, յուրաքանչյուր միավորիվրայի մակնշումը պետք է ներառի արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում), ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը, ձվերի տեսակը և կարգը, ձվերի քանակը մեկ փաթեթվածքում, արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները:

Այսպիսով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լուսակերտ» ՍՊԸ հավկիթների ներմուծումն արգելվել է Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգովսահմանված պահանջների խախտման պատճառով:

ՀԳ Տարօրինակ է, որ տնտեսվարող սուբյեկտը դժգոհում է նաև այն կազմակերպությունից, որի հետ միասին ամեն տարի դիմում էին ՀՀ կառավարությանը` խնդրելով հնարավորինս խստացնել հսկողությունը երկիր ներմուծվող հավկիթների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ ոչ տեղական արտադրանքի իրացումը տեղականի անվան տակ տարիների ընթացքում քայքայել է թռչնաբուծության ոլորտը` ինչ-որ ժամանակահատվածում թռչնարտադրությամբ ինքնաբավ երկիրը վերածելով ներմուծողի։ Այժմ նույն տնտեսվարողը փորձում է ներկրել արտադրանք՝ չապահովելով օրենսդրական նորմերով սահմանված պահանջները։

Տեսչական մարմինը երբևէ չի ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ տնտեսվարողների համար, իսկ օրենսդրության պահանջները պահպանելու և ցանկացած խախտում, անհամապատասխանություն կամ կեղծիք բացահայտելու հարցում միշտ լինելու է առավելագույնս հետևողական»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular