ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե գումարը հետ վերադարձնեն, մենք այն կնվիրաբերենք մանկատներին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եվրոմոթորս» ընկերության ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը երեկ կայացած ասուլիսի ժամանակ ներկայացնելով ապացույց հանդիսացող բոլոր փաստաթղթերը՝ նշեց, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանից պահանջում է հանդես գալ ասուլիսով և ներողություն խնդրել «Եվրոմոթորս» ընկերությունից, Գագիկ Ծառուկյանից և Ջաբեր Ալմարզուքիից՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու և նրանց անհիմն մեղադրանքներ մեղսագրելու համար: Տանակէօզեանի խոսքով, ըստ փորձագետների կողմից արված եզրակացությունների, «Եվրոմոթորսը» կատարված աշխատանքի համար ոչ թե մասնակի է վճարում կատարել, այլ մի բան էլ ավելի է վճարել պահանջվող գումարից, և իրականում «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը պետք է որոշակի գումար վերադարձնի «Եվրոմոթորս» ընկերությանը:

«Եթե դատարանի վճռով հետ վերադարձվեն ծախսված գումարները, մենք պատրաստվում են դրանք նվիրաբերել մանկատներին»,– ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամ Տանակէօզեանը։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է BMW ավտոսրահի կառուցման համար նախատեսված գումարը վճարել: Շինարարությունը կատարած ընկերության ներկայացրած տվյալների համաձայն, խոսքը 465 մլն դրամի մասին է:

«Եվրոմոթորս» ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ իրենք ապացույցներ ունեն, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը շահադիտական նպատակներով է «Եվրոմոթորս» ընկերության հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրել: 

«Խնդիրն այն է, որ «Եվրոմոթորս» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունների միջև կնքված համաձայնագրով, դեռևս 2016 թվականին վերջինին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Մենք շատ լավ գիտենք հայ ժողովրդին և հուսով ենք՝ արդարացի արդարադատություն կլինի և արդար վճիռ կկայացնի դատարանը։ Մենք ավելի վաղ Զարուհի Սարգսյանին ասել էինք, որ եթե ինքը որևէ խնդիր է տեսնում, ապա պետք է համապատասխան մարմիններին դիմի, որպեսզի հարցը կարգավորվի: Բայց ինքը դիմել է գրեթե բոլորին՝ նախագահին, վարչապետի վերահսկողական ծառայությանը և այլն, բացի դատարանից։ Մենք ամենևին էլ դեմ չէինք, որպեսզի պատկան մարմինները մեզ մոտ շինարարական հետազոտություններ կատարեին: Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ «Եվրոմոթորսը» վճարել է հասանելիք բոլոր գումարները։ Եվ հիմա մենք տեր ենք կանգնելու մեր արդար իրավունքներին, քանի որ մեզ համար կարևորը արդարության վերականգնումն է»,– նշեց Ալմարզուքին։

Նրա խոսքով՝ իրեն զարմացրել են հատկապես հայաստանյան մամուլի հրապարակումները, քանի որ հիմնականում միակողմանի է տեղկությունը հրապարակվել, առանց երկրորդ կողմի կարծիքը լսելու:

«Մենք ներդրումներ ենք կատարել աշխարհի 7 երկրում, և մամուլի հետ աշխատելու հարուստ փորձ ունենք, բայց առաջին դեպքն էր, երբ մամուլն անդրադարձել էր դեպքի՝ առանց մյուս կողմին լսելու և առանց նրա կարծիքը ներկայացնելու»,– ասաց Ալմարզուքին։

Հարցին, թե գուցե նման աղմուկ է բարձրացվել Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական դրդապատճառներից ելնելո՞վ, «Եվրոմոթորս» ընկերության բաժնետերն ասաց. «Ես չեմ ուզում խոսել քաղաքականությունից և մեկնաբանություններ անել, բայց նման խոսակցություններն, անշուշտ, ազդում են գործարարի իմիջի վրա։ Մենք ողջունել ենք երկրում կատարված հեղափոխությունը և կարծում ենք, որ արդարությունը կհաղթի և հնարավորություն կտա ավելի շատ ներդրումներ կատարել։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին, որ իր վստահությամբ հնարավորություն է ընձեռել ներդրումներ անել Հայաստանում։ Նկատել եմ, որ նա ներդրումներ անելիս առաջնային է համարում ոչ թե իր, այլ ժողովրդի ու երկրի շահը»,– ասաց ընկերության բաժնետերը։

Խոսելով Գագիկ Ծառուկյանի բիզնես–կառավարմանը մասնակցել–չմասնակցելու մասին՝ Ջաբեր Ալմարզուքին նշել է, որ ԲՀԿ առաջնորդն ընդհանրապես չի միջամտում ընկերության աշխատանքներին:

«Ինձ զարմացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն անվերապահորեն վստահում է իր գործընկերներին: Նման բարձր մակարդակի գործընկերային փոխվստահության մթնոլորտի պայմաններում աշխատել ոչ բոլորի հետ է հնարավոր լինում: Ուրախ ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ դա ստացվում է, քանի որ նա ազնիվ գործընկեր է»,– ասաց Ջաբեր Ալմարզուքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular