ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հնչեցված վերջին հայտարարությունները շարունակում են արձագանքներ ստանալ թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակների կողմից: Հայտարարություններից մեկով նա հանդիմանել էր Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար միայն իրենց մեղադրելու մեջ: Երևանից արձագանքել են Լուկաշենկոյի հայտարարությանը, այն որակել որպես միակողմանի: Նշենք նաև, որ Լուկաշենկոն հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը հրաժարվել է «հողեր հանձնելուց»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ դժվար է ասել զուտ հեռահար բանավեճից զատ այլ գործընթացների առկայության կամ բացակայության մասին:

«Որովհետև ամբողջ գործընթացները, որոնք այս պահի դրությամբ տեղի են ունենում ՀԱՊԿ–ում, ՀԱՊԿ շրջանակներում և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև, բնականաբար, չեն սահմանափակվում միայն այն քաղաքական հայտարարություններով, որոնց մասին մենք գիտենք և որոնք հանրայնացվել են: Մենք տեղյակ են բացառապես Լուկաշենկոյի հանրային հայտարարություններից, մեր վարչապետի հանրային հայտարարություններից և այն հայտարարություններից, որոնք փակ հանդիպումներից հետո արվել են Լուկաշենկոյի կողմից: Հիմա, եթե հաշվի առնենք այս ամենը, ակնհայտ է, որ կա որոշակի լարվածություն, բայց միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ կա նաև հանդիպումների փակ ձևաչափ և այդ փակ ձևաչափից, բնականաբար, ոչ բոլոր տեղեկատվություններն են դուրս գալիս, հանրության համար հասանելի դառնում, և ոչ բոլորն են մեզ հայտնի»,–1or.am  հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ բացի այդ, կան խողովակներ, որոնց միջոցով երկու պետություններն աշխատում են. «Խոսքը թե՛ ԱԳՆ–ի, թե՛ ՊՆ–ի և թե՛ ՀԱՊԿ–ում ու այլ կառույցներում մեր ներկայացուցչությունների և նրանց կողմից իրականացվող աշխատանքի մասին է: Այնպես որ, բավականին լայնածավալ աշխատանք է կատարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված գործընթացի հետևանքով: Եվ բնական է, որ ամեն ինչ չէ, որ մենք գիտենք, և ամեն ինչ չէ, որի մասին կարող ենք տեղյակ լինել՝ այս գործընթացների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»:

Քաղաքագետը նշեց, որ խնդիրը ծագել է հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացի հետևանքով. «Հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Եվ պետությունների ներկայացուցիչների միջև բանավեճ է ծավալվել, թե ով պետք է ղեկավարի կառույցը հաջորդ տարիների ընթացքում»:

Վերադառնալով հայտարարություններին ու հայ–բելառուսական հարաբերությունների ճակատագրին՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Եթե մենք ուշադիր հետևենք Բելառուսի նախագահի քաղաքական հայտարարություններին, և ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ հայտնած իր դիրքորոշումներին, կտեսնենք, որ բավականին կոշտ և կոպիտ հայտարարություններ է անում: Այստեղ խոսքը հայ–բելառուսական հարաբերությունների, հնչած հայտարարությունների կամ կոնկրետ վերոնշյալ դեպքի մասին չէ: Խոսքը Բելառուսի նախագահի՝ ընդհանրապես արված տարատեսակ հայտարարությունների, թեկուզև ՄԱԿ–ում հնչած իր ելույթների մասին է: Ես չեմ կարծում, որ սրանով հայ–բելառուսական հարաբերությունները ամբողջապես տուժում են կամ իջնում են չափազանց ցածր մակարդակի: Բնականաբար, նման խոսակցություններ, լեզվակռիվներ տեղի են ունենում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ. Պուտինի և Բելառուսի նախագահի միջև նույնպես շատ հաճախ տեղի են ունենում չհասկացվածության, իրար չընկալելու կամ կոշտ հայտարարություններ անելու գործընթացներ: Գիտենք նաև, որ շատ հաճախ Բելառուսի նախագահը ներողություն է խնդրում կոշտ հայտարարությունների համար: Այնպես որ, չեմ կարծում, որ նման հայտարարությունները հայ–բելառուսական հարաբերությունները տապալելու կամ վատթարացնելու են: Այդուհանդերձ՝ պետք է այնպես անել, որ մեր հարաբերությունները մնան բարձր մակարդակի վրա և նման միջադեպերը պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական խողովակներով»:

Սուրեն Սարգսյանը շեշտեց, ու Հայաստանի իշխանություններն այս առումով պետք է հաշվի առնեն Ա. Լուկաշենկոյի խառնվածքը. «Եթե խոսքը նրա հայտարարությունների մասին է, պետք է հնարավորինս դիվանագիտորեն մոտենան հարցին և դիվանագիտական պատասխաններ տան այն հայտարարություններին, որոնք Լուկաշենկոն է անում: Կարծում եմ՝ հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել և ճիշտ հայտարարություններով է հանդես եկել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular