ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էպիլեպսիկ հիվանդը պետք է ամսական 3 նոպա ունենա, որ նրան հաշմանդամ ճանաչեն. Արմեն Սողոյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, որը քաղաքացիների շրջանում առավել հայտնի է ԲՍՓ եւ որպես հաշմանդամության կարգ տրամադրող կառույց, պարբերաբար դժգոհություններ են լինում, թե այս կամ այն հիվանդության համար գործակալությունը հրաժարվում է կարգ տրամադրել:

Այսօր Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանից հետաքրքրվեց, թե կա՞ հիվանդությունների հստակ ցանկ, որի համար օրենքով նախատեսված է կարգը:

«Հիվանդություններն էական չեն, չկան հիվանդություններ, որոնց դեպքում անպայման տրվում է հաշմանդամություն եւ չկան հիվանդություններ, որոնց դեպքում չի տրվում: Կարեւոր է այդ հիվանդության ծանրության աստիճանն ինչպիսին է` գործառույթի խանգարում առաջացե՞լ է, թե՞ ոչ, խանգարումն ի՞նչ աստիճանի է, չափավորից ավելի պետք է լինի եւ բերի կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակման»,-պարզաբանեց Արմեն Սողոյանը:

Ըստ նրա, հնարավոր է մարդը սրտամկանի կաթված ունենա, նրա մի քանի անոթները վիրահատեն եւ 3-4 տարի անց նա հաշմանդամ չճանաչվի, քանի որ սիրտն ամբողջությամբ իր գործառույթն իրականացնի.

«Բայց կարող է ոչ մի վիրահատություն չանեն, պարզապես սրտային անբավարարություն ունենա, նա հաշմանդամ ճանաչվի»: Նույնը, ըստ Արմեն Սողոյանի, վերաբերում է էպիլեպսիա հիվանդությանը եւ որպեսզի այն ունեցող անձը ճանաչվի հաշմանդամ, նոպաները պետք է ամսական առնվազն երեք անգամ կրկնվեն եւ կես տարի տեւեն:

Այս կառույցի հետ առնչված 11 հոգի դժգոհությամբ նախարարության «թեժ գիծ» է դիմել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ցածր թիվ է կազմում: Անցյալ տարի 61 անձ է բողոքել: «Դիալոգ» ակումբում պարոն Սողոյանն ասաց, որ հուլիսի 1-ի դրությամբ մեր երկրում հաշվառված է 202 հազար 839 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8016-ը երեխաներ են: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կազմում են բնակչության 6,7 տոկոսը:

Գերակշռողը արյան շրջանառության, հոգեկան առողջության, էնդոկրին եւ նյարդային համակարգերի, վարակային հիվանդություններն են, նորագոյացությունները: Գործակալության պետի տվյալներով՝ տարեկան 5-7 հազար հոգով հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելանում է: Պարոն Սողոյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում նաեւ վերականգնողական աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքում 1633 անձ վերականգնել է առողջությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular