ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եղբա՛յր, կամ դուք անտեղյակ եք գյուղատնտեսությունից, կամ էլ չգիտեմ, թե ո՞նց եք մտածում». ֆերմերները կոչ են անում արգելել թուրքական լոլիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ֆերմերներն ահազանգում են՝ Վրաստանով Հայաստան թուրքական լոլիկ է ներմուծվում, ու  սա խանգարում է ֆերմերներին, ջերմոցատերերին, գյուղացուն:

«Այս հարցն այնքան եմ բարձրացրել, որ արդեն ամաչում եմ: Թուրքական լոլիկի խնդիրը միշտ եղել է Հայաստանում, և, եթե նախկինում երկու մեծ մեքենայով էին բերում, հիմա նաև մի քանի փոքր մեքենաներ են ավելացել: Այն ժամանակ ասում էին, թե նախագահի թիկնազորի պետն է բերում, բայց հիմա ավելի շատ են բերում, չգիտեմ, թե դա ինչի՞ց է: Թուրքիայից Հայաստան Վրաստանի միջոցով լոլիկ է մտնում, ու սա խանգարում է ֆերմերներին, ջերմոցատերերին, գյուղացուն: 5 օր առաջ հանդիպել ենք գյուղնախարարի պաշտոնակատարին, նա քայլեր ձեռնարկեց, որը տևեց երկու օր. գինը մի քիչ նորմալացավ, հետո նորից ամեն ինչ կրկնվեց: Թուրքական լոլիկը մոտ 200 դրամով էժան է, քան հայկականը: Եթե տեղականը 500 դրամ է, թուրքականը 400 կամ 350 դրամ է: Մենք խոսում ենք մեծածախ առևտրի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:

Սամվել Մկրտումյանի խոսքով՝ իրենք ոչ միայն գերշահույթ, այլ նույնիսկ շահույթ չեն կարողանում ապահովել:

«ՀՀ բնակչության 45 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ, և այսօր մարդիկ չեն կարողանում շահույթ ապահովել,  բնագավառում գոյատևել: Պաշտոնական տվյալներով՝ 1849 տոննա լոլիկ է ներկրվել Հայաստան: Ասում ենք՝ ընդամենը կարողացեք արգելել թուրքական ապրանքը: Մենք կարող ենք ապահովել բնակչությանը լոլիկով, իսկ գները կարող են զսպել՝ տեղական արտադրողների հետ մրցակցելով: Խոշորները թող կարողանան մեզ զսպել, եթե իսկապես չափը կանցնենք»,- նշեց Սամվել Մկրտումյանը:

Ֆերմերի խոսքով՝ ժողովրդին չեն ասում, թե ինչպիսի՞ լոլիկ է ներկրվում:

«Նախորդ օրը հանդիպել ենք գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, ով հավաստիացրել է, որ լոլիկը ստուգված է, ամեն ինչ նորմալ է: Հետո մեզ ասում է, թե՝ դուք գերշահույթ եք ապահովում: Եղբա՛յր, կամ դուք անտեղյակ եք գյուղատնտեսությունից, կամ էլ չգիտեմ, թե ո՞նց եք մտածում: Գյուղատնտեսությունը ո՞նց կարող է գերշահույթ ապահովել: Բա մարդիկ ինչո՞ւ գնացին հյուրանոցներ սարքեցին,  կգային արտադրությամբ կզբաղվեին: Հարգելինե՛րս, գործից տեղյակ մարդկանց ուղարկեք մեզ հետ զրուցելու, մենք խնդիր ունենք: Խնդրում ենք վարչապետին, որ բանիմաց մարդկանց նշանակի այս ոլորտներում: Ընդամենը արգելեք Թուրքիայից ներկրվող լոլիկը, ի՞նչ խնդիր դուք ունեք լոլիկի հետ»,- նկատեց Սամվել Մկրտումյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular