ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա արևմուտք թե՞ Եվրասիական տիրույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ-ում բոլոր առումներով քաքական ինտրիգը շարունակվում է: Մինչ այսօր 2018-ի դեկտեմբերի 18-ին, դեռ քննարկումների առանցքում է Նիկոլ Փաշինյանին ո՞վ շնորհավորեց, ո՞վ չշնորհավորեցը` «Մոսադի» մակարդակի հեռագնա կանխա-տեսումներով: Խորհրդարանական հանրապետության խորհրդարանում ունենք քաղաքական մեծամասնություն` մեկ անձի հեղինակության վրա կառուցված:

 Ի՞նչ է սպասվում ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ըստ էության` կանխատեսելի է, որ արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինի. այս իրավիճակում արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությունը վտանգավոր է: Գնահատականը խաբուսիկ է.  իրականում փոփոխություններն անխուսափելի են և վաղ թե ուշ կատարվելու են, եթե Հայաստանը տնտեսություն զարգացնելու մտադրություն ու ներդրումներ ստանալու ցանկություն ունի: Իրական ցանկություն, ոչ թե պատրանքային. Նիկոլ Փաշինյանը, օրինակ, երեկ հայտարարում էր, որ ռուս զբոսաշրջիկների թվի աճը Հայաստանում տնտեսական հեղափոխության նախադրյալ է: Սա, մեղմ ասած, ապագա վարչապետի խոստովանությունն է, որ տնտեսությունից ոչինչ չի հասկանում: Նաև` թիմում չունի մեկը, որ հասկանում է: Նիկոլը մի քանի անգամ հայտարարել է, որ ժողովրդավարությունն իր թիմի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ արժեհամակարգ, և «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Հարցը նույնն է` ե՞րբ է նա ընկալելու, որ եթե ժողովրդավարությունը արժեհամակարգ է, արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերն անխուսափելի են: Կես տարվա կառավարումը դա է ցույց տվել, բայց նա չի տեսնում: Ճիշտ է` նա դա անվանում է գործելաձևի փոփոխություն, բայց եվրասիական տարածքում դա հեղափոխություն է` հարաբերությունների որակ փոխել, փորձել բոլորին իրավահավասար դարձնել, և այլն, և այլն: Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի հարցում նույնիսկ Տաջիկստանն ու Ղրղզստանն են Բելառուսի թեկնածուին պաշտպանում` պատճենելով Ռուսաստանի ու Ղազախստանի դիրքորոշումները:
 

Միանգամայն անմիտ ու անհիմն է տեսակետը, որ եվրասիական տարածքի պետությունները կփոխեն դիրքորոշումը, եթե Հայաստանը պատշաճ ու արդյունավետ ներկայացնի սեփական շահերը: Դա միֆ է, որ իրենց ներշնչում են նախահեղափոխական Հայաստանում մնացածները, նրանք չեն հասկացել` ինչ է կատարվել իրականում: Անգամ հեղափոխությունն արածները, որ նախահեղափոխական անցյալում ազատ էին իրենց դիրքորոշումները հայտնելու ու պաշտպանելու մեջ, իշխանություն դառնալով, մեղմ ասած, հրաժարվեցին իրենց համոզմունքներից ու խրվել են ոչ այս-ոչ այն հարթության մեջ: Փոխարենը ռուս փորձագետներն են արձանագրում, որ արտահերթ ընտրություններով ընտրված ԱԺ-ն նախորդ գումարումների համեմատ՝ ամենաքիչ «ռուսամետն» է և կողմնորոշված է դեպի արևմտյան արժեքներ` բոլոր կուսակցությունները դավանում են արևմտյան լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություն։ Սա, մեղմ ասած, այնպիսի անհող վերագրում է, որից միայն ռուս ընթերցողի ծիծաղը չի գա: Ռուսաստանն իր ամբողջ փորձագիտական միտքը սևեռել է` համոզելու իրեն, որ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք: Այդպես հարմար է` բացատրելու եվրասիական տարածքի ու ՀՀ հակասությունները: Նրանք նույնիսկ բանաձև են գտել մեզ համար` «Եթե չլինեն արտոնություններ և ավելի մեծ ուշադրություն Հայաստանին եվրասիական կառույցներում, կգնան Արևմուտք»` այսպես են բացատրում նրանք ՀՀ արտաքին քաղաքականությունը, որովհետև այլ օրինակներ չունեն: Հ

այաստանում իշխում է տեսակետը, որ Հայաստանը` լինելով աշխարհագրական ու աշխարհաքաղաքական բարդ վիճակում, ստիպված է վարել բազմակողմանի, փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Բայց բազմակողմանին ու փոխլրացնողը մեկնաբանվում է նախապատվություն տալ Ռուսաստանին, մնացորդային վերաբերունք` ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նկատմամբ: Դա պատճառ է նույն մնացորդայինը ստանալու Արևմուտքից: Համենայն դեպս` ընտրություններից հետո էլ Փաշինյանը գերազանցիկ աշակերտի պես կրկնում էր սովորածը` ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցենք, բայց չենք անդամակցի։ Ինքնին հասկանալի է, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցել ռեալ չէ, բայց ի՞նչն է խանգարում Նիկոլին կամ Զոհրաբ Մնացականյանին ասել, որ Հայաստանը քննարկում է հարցը: Ակնհայտ է, որ դա փոխում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Մանավանդ եթե ՆԱՏՕ-ից մի կեսբերան արձագանք լինի:

Հայաստանը գնում է հին ճանապարհով ու այդ ընթացքով հաստատ մինչև 2019-ին Եվրախորհրդարանի ընտրությունները չի ստանա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որ գրեթե ինքնաբերաբար պիտի արագանար թավշյա հեղափոխությունից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը օրը մեկ չհայտարարեր` Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր չի փոխելու: Միևնույն է` ռուսները չեն հավատում, իսկ Արևմուտքին վանում է իր միագիծ «հայամետությամբ»: ՈՒ երկու կողմից էլ չի ստանում ոչինչ` սեփական սխալներից էլ պետք է սովորել:

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը դեռ ունի ընտրություն` կառավարություն ձևավորելիս: Թեպետ հնչել են հայտարարություններ, որ ՔՊ-ն կազմելու է միակուսակցական կառավարություն, բայց իբրև ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավար` Փաշինյանը կարող է ինքն իրենից խելոք լինել ու կառավարությունը կազմավորել տարբեր քաղաքական ուժերից` դա նրան հնարավորություն կտա խուսափել խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերի փողոցում միավորվելու ու ՔՊ-ի մենիշխանության դեմ պայքարելու հնարավորությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular