ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստի ոտքը կարճ է. ՀԲՖ նոր ընտրություններ են սպասվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստելլա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որքան էլ փորձես խաբել, թաքցնել իրականությունը՝ միևնույնն է գալու է ժամանակ, երբ ամեն ինչ բացահայտվելու է: Ու այդպես էլ եղավ Արթուր Գևորգյանի պարագայում: Նենգ ու խարդախ ճանապարհով նա կրկին դարձավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, բայց արդյունքում եկել է այն ժամանակը, երբ նա պետք է վերջնական հրաժարական ներկայացնի, որպեսզի չխաթարի բռնցքամարտի զարգացման դինամիկան՝ Հայաստանում:
Դեռևս, երբ նա 2013 թվականին ընտրվում էր ֆեդերացիայի նախագահ, նա կարևորում էր բռնցքամարտի զարգացումը մարզերում, քանի որ մարզերը բռնցքամարտի դարբնոցն են: Նորընտիր նախագահը պատրաստվում էր շրջել մարզերում և անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին:
Բայց ինչ տեսանք մենք, նրա նախագահության 6 տարիների ընթացքում մեր բռնցքամարտը հետնահանջ ապրեց, մտցվեցին կարգեր, որոնք հարիր չեն ընդհանրապես սպորտի զարգացմանը, քանի որ ծանոթով էին որոշվում, թե ովքեր պետք է գնային միջազգային միջոցառումներին և ընդհանրապես, ստեղծվել էր մի անառողջ միջավայր բոքսի ոլորտում, քանի որ հստակ կողմնապահության քաղաքականություն էր վարվում: Ու այս ամենից հետո էլ Արթուր Գևորգյանը համարձակություն ունեցավ երկրորդ անգամ դառնալ նախագահ և, եթե նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել հավուր պատշաճի, ապա այս ընտրությունները տեղի ունեցան աննախադեպ խաղտումներով: Ու շատ ցավալի է այն փաստը, որ երբ մարզիկները և մարզիչները բողոքում էին անարդար ընտրություններից, Արթուր Գևորգյանը համարձակություն էր ունենում ցինիկաբար հայտարարել, որ դրանք արդար են տեղի ունեցել և ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները, հետևաբար արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է:
Գիտեք ինչը՞ լավ կլիներ, որպեսզի իր ամբողջ կյանքի համար ֆիքսեր Արթուր Գևորգյանը, որ ոչ ոք անարդարությունը չի հանդուրժում և վերջիվերջո արդարություն պետք է հաստավի: Ու լավ կլիներ, որպեսզի ժամանակից շուտ չուրախանայիք և մեծամիտ հայտարարություններ չանեիք:
Ու ինչպես սպասվում էր ԱԻԲԱ-ն պետք է իրականացներ հետաքննություն և այդ հետաքննության արդյունքներն արդեն պարզ են: Ինչպես սպասվում էր, կազմակերպությունը արձանագրել է, որ տվյալ ընտրությունները կազմակերպվել են մի շարք խախտումներով, և չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոնադրությանն ու նորմերին: Այդ իսկ պատճառով ԱԻԲԱ-ն պահանջում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ, որոնցում ԱԻԲԱ-ն կնշանակի նաև հատուկ հանձնակատար՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար, այլապես Հայաստանի ազգային ֆեդերացիան կհեռացվի բռնցքամարտի միջազգային միությունից: 
Վստահ ենք, որ բռնցքամարտի սպսվելիք ընտրությունները արդեն իսկ տեղի կունենան արդար մթնոլորտում և Արթուր Գևորգյանի ստեղածած համակարգը արմատախիլ կարվի բռնցքամարտից: Իսկ Արթուր Գևորգյանի ժամանակին կատարված հայտարարություները հիմնովին հերքվեցին ու ինչպես ասում է ժողովուրդը, ստի ոտքը կարճ է լինում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular