ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութեր, փաստաթղթեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս հայտնի դարձավ, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Ըստ շինարարությունը կատարած ընկերության՝ խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է:

«Եվրոմոթորս» ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը սեփական շահադիտական նպատակներով «Եվրոմոթորս» ընկերության հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և իրենք ապացույցներ ունեն․ ««Եվրոմոթորս» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Մենք շատ լավ գիտենք հայ ժողովրդին, նրանց հյուրընկալությունը և հուսով ենք՝ կլինի նաև արդարացի արդարադատություն։ Մենք Զարուհի Սարգսյանին ասել ենք՝ եթե խնդիր է տեսնում, ապա դիմի համապատասխան մարմիններին, որպեսզի հարցը կարգավորվի, բայց ինքը դիմել է գրեթե բոլոր տեղերընախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին, բացի դատարանից։ Մենք ամենևին դեմ չէինք, որպեսզի գային և շինարարական հետազոտություններ կատարեին, արդյուքում պարզ դարձավ, որ «Եվրոմոթորսը» վճարել է բոլոր գումարները։ Մենք տեր ենք կանգնելու մեր արդար իրավունքներին, մեզ համար կարևոր է, որ վերականգնվի արդարությունը»,- նշեց Ալմարզուքին։

Նրա խոսքով՝ իրեն զարմացրել են հատկապես հայաստանյան մամուլի հրապարակումները․ «Մենք ներդրումներ ենք կատարել աշխարհի 7 երկրում, սակայն առաջին դեպքն էր, երբ հանդիպեցի մամուլի գրառման՝ առանց մյուս կողմին լսելու»։

Հարցին՝ հնարավո՞ր է աղմուկը բարձրացվել է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, «Եվրոմոթորս» ընկերության բաժնետերն ասաց․ «Ես չեմ ուզում խոսել քաղաքականությունից և մեկնաբանություններ անել, բայց նման խոսակցություններն, անշուշտ, ազդում են գործարարի իմիջի վրա և չեմ բացառում, որ կունենան նաև այդպիսի նկատառումներ։ Մենք ողջունել ենք երկրում կատարված հեղափոխությունը և կարծում ենք, որ արդարությունը կհաղթի և հնարավորություն կտա ավելի շատ ներդրումներ կատարելու։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին, որ իր վստահությամբ հնարավորություն է ընձեռել ներդրումներ անել Հայաստանում։ Նկատել եմ, որ նա ներդրումներ անելիս առաջնային է համարում ոչ թե իր, այլ ժողովրդի ու երկրի շահը»,- ասաց ընկերության բաժնետերը։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես չի միջամտում ընկերության աշխատանքներին, և իր մոտ զարմանք է առաջացնում վերջինիս կողմից՝ նման անվերապահ գործընկերային վստահությունը։

«Եվրոմոթորս» ընկերության ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Տանակէօզեաննէլ ներկայացրեց ապացույց հանդիսացող բոլոր փաստաթղթերը, ապա նշեց՝ Զարուհի Սարգսյանից պահանջում են հանդես գալ ասուլիսով և ներողություն խնդրել «Եվրոմոթորս» ընկերությունիցԳագիկ Ծառուկյանից և Ջաբեր Ալմարզուքիից։

Տանակէօզեանի խոսքով՝ ըստ փորձագետների կողմից արված եզրակացությունների՝ «Եվրոմոթորսը» ոչ միայն քիչ չի վճարել, այլև մի բան էլ ավել է վճարել, և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը պետք է որոշակի գումար վերադարձնի․ «Եթե դատարանի վճռով ետ վերադարձվեն ծախսված գումարները, մենք պատրաստվում են դրանք նվիրաբերել մանկատներին»,- ընդգծեց նա։

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular