ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԲՖ նախագահի ընտրություննմերը խախտումներով են անցել. փաստ

ՍՊՈՐՏ
Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Օգոստոսի 2-ին տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների շուրջ բավկանին երկար ժամանակ խոսակցությունները չէին դադարում, պատճառն այն էր, որ ՀԲՖ նախագահի ընտրություններն անցել էին մի շարք խախտումներով և միակ թեկնածու՝ Արթուր Գևորգյանը ստանձնել էր այդ պաշտոնը: Այս ամենը շարժել էր բռնցքամարտի անվանի ներկայացուցիչների զայրույթը և նրանց պահանջի հիման վրա ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) սկսեց օգոստոսի 2-ին տեղի ունեցած ընտրություների շուրջ կատարել քննություն: 
Սակայն մինչ պարզ կլինեին քննության արդյունքները, Արթուր Գևորգյանը անամոթաբար շարունակում էր ստել, որ ընտրություններն անցել են առանց որևիցէ խախատումների և նույնիսկ պնդում էր, որ ընտրությունների ավարտից հետո ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) շնորհավորել է նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 
Քննության արդյունքները երկար սպասեցնել չտվեցին և ցավով ուզում եմ նշել, որ ԱԻԲԱ-ն հայտնաբերել է մի շարք խախատումներ ընտրությունների անցկացման հետ կապված: Հանդես գալով հայտարարությամբ նշել է, որ ընտրությունների անցկացման կարգը չի համապատասխանել ԱԻԲԱ-ի կանոնադրությանն ու կանոններին և պահանջ է ներկայացրել հարգել իր կանոններն ու անցկացնել նոր ընտրություններ, որոնցում նա կունենա իր ներկայացուցիչը, ով էլ կհետևի ընտրության ընթացքին, հակառակ դեպքում Հայաստանի ազգային ֆեդերացիան կհեռացվի բռնցքամարտի միջազգային միությունից: 
Արթուր Գևորգյանը բազմիցս ներկայանալով սին հայտարարություններով և հերքելով իր կատարած խախտումները՝ անդառնալի վնաս պատճառեց Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի բարի համբավին՝ միջազգային հարթակներում:
Նախքան ընտրությունները բազում անգամներ զգուշացվել էր Արթուր Գևորգյանին, որ ստահոդ հայտարարություններով հանդես չգա և դրանով իսկ վնաս չպատճառի, թե՛ ֆեդերացիայի անդամներին և թե՛ մարզիկներին, սակայն այս մարդը հետապնդելով միայն իր շահը այս ամենում շարժվեց «ջայլամի քաղաքականությամբ», վնաս հասցնելով առաջին հերթին իրեն: 
Կարծում եմ այս ամենից հետո Արթուր Գևորգյանը կկրի իրեն հասանելի պատիժը և կսովորի հարգել սահմանված կանոնները:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular