ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքական դաշտի ՕԵԿ-ի Սուրբ Ծննդյան «նվերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՕԵԿ-ն արտահերթ համագումար էր հրավիրել` հրաժեշտի ու նախագահափոխության: ՕԵԿ անփոփոխ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած 12 000 քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին: ՕԵԿ համագումարը ի գիտություն ընդունեց Արթուր Բաղդասարյանի՝ հրաժարականի հայտարարությունը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կուսակցությունները պահում են նախագահները` որևէ կուսակցություն անդամավճարով չի գոյատևում և հիմա հարց է` ՕԵԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ինչպե՞ս է կուսակցություն պահելու, ու համագումարին հրաժեշտ տվեցինք միայն Արթուր Բաղդասարյան ՕԵԿ նախագահի՞ն, թե՞ ՕԵԿ-ին ընդհանրապես: Բաղդասարյանը իսկապե՞ս հեռանում է քաղաքականությունից, թե՞ ռեբրենդինգի նոր տարբերակ է փորձարկում, եթե հաշվի առնենք, որ իր հայտարարությամբ` կվերադառնա, երբ ժողովուրդն իր կարիքն ունենա:

Իսկ ամեն ինչ այնքան խոստումնալից էր սկսվել` երիտասարդ քաղաքական գործիչ, ամենահաջողակը քաղաքական դաշտում: ՕԵԿ-ը մշտապես հայտնվում էր ԱԺ-ում` շնորհիվ Բաղդասարյանի անպարագիծ պոպուլիզմի ու սոցիալական խնդիրների շեշտադրման: Ժամանակին նրան նույնիսկ համարում էին նախագահի թեկնածու, համենայնդեպս` ֆրանսիացիները: Եվ նա կարող էր դառնալ քաղաքական ու պետական նշանակալից գործիչ, եթե Հայաստանում այլ մթնոլորտ ու այլ վերաբերմունք լիներ քաղաքականությանը:

Բաղդասարյան Արթուրն ուներ ընտրություն` կա'մ դառնալ ընդդիմություն, կա'մ իշխանական քրեաօլիգարխիկ համակարգի մաս. նա ընտրեց իշխանությունը: Ու անգամ ցուցադրական հրաժարականները (նախ ԱԺ նախագահի, ապա ԱԽՔ պաշտոնից) համակարգում մնալու համար էին: Շրջադարձայինը նրա ու ՕԵԿ-ի կյանքում 2008-ն էր, երբ նախագահական ընտրություններում Բաղդասարյանը ստացել էր 18 տոկոս` երրորդ արդյունքը, ու հանգամանքների բերումով կարևոր դեմք էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հակամարտության մեջ: Անձնական վիրավորանքներն ու հակասությունները հիմնական դրդապատճառն էին նրա որոշման, որի համար նա 10 տարի արդարանում էր, բայց այդպես էլ չարդարացավ: 2018-ին նա նույնիսկ որոշեց ներողություն խնդրել 2008-ի որոշման համար, բայց դա էլ չօգնեց: Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո 2008-ի իրադարձությունները նորից օրակարգ վերադարձան իրենց հիմնական ու երկրորդական գործող անձանցով` և այդ համապատկերը լավագույն մեկնարկ չէր ՕԵԿ նախագահի համար: Ու նորից Ա.Բաղդասարյանի բախտը չբերեց…

Ինչպես չէր բերել 2017-ին, երբ Արթուր Բաղդասարյանը հերթական ռեբրենդինգին էր գնացել ու հրաժարվել «Օրինաց երկրից» հանուն հայկական վերածննդի: Վերածնունդ չեղավ: Եղան տարատեսակ սկանդալներ  նրան միացած կուսակցությունների հետ:

Ինչպես բոլոր պուպուլիստները` թավշե հեղափոխության օրերին ՕԵԿ-ն օրը մեկ հայտարարություններ էր անում ու ներկայանում համաժողովրդական շարժման մաս, բայց կոտրված բաժակը կպցնելուց հետո էլ չի օգտագործվում:

2018-ը ֆիասկո էր.  Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրություններում ՕԵԿ-ը ստացավ մեկ տոկոս ու դա դատավճիռ էր: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից Արթուր Բաղդասարյանն առաջինը հեռացավ: Թեպետ չի բացառվում, որ սա հերթական «գնում եմ, որ գամ»-ն էր:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular