ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակենտրոնացման ճամբարներ. դրանց «գյուտարարները» նացիստները չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Համակենտրոնացման ճամբարը նացիստների գյուտն է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից առաջ նացիստական Գերմանիան ստեղծել էր համակենտրոնացման ճամբարների համակարգ, որտեղ հավաքում էին նացիստական ռեժիմին դեմ մարդկանց:

Իրականում այդպես չէ:

Համակենտրոնացման ճամբարը հատուկ կահավորված տարածք է, որտեղ հարկադրաբար ազատազրկում են որոշակի խումբ մարդկանց, օրինակ` ռազմագերիներին, քաղբանտարկյալներին, պատանդներին և այլն: Իհարկե, ներկայումս համակենտրոնացման ճամբար հասկացությունը առաջին հերթին կապվում է Երրորդ ռեյխի հետ:

Բայց համարվում է, որ համակենտրոնացման ճամբարների ստեղծման գաղափարը պատկանում է իսպանացիներին: Անգամ տերմինի ծագումն ունի իսպանական հիմք՝ campos de concentracion: Առաջին համակենտրոնացման ճամբարը հայտնվել է 1895 թվականին Կուբայում: Այդ ժամանակ Կուբայում Իսպանիան պայքարում էր իր գաղութը պահելու համար: Նրանց մեջ միտք հղացավ տեղական բնակչությունը «համակենտրոնացնել» մեկ վայրում , որպեսզի հեշտ լինի նրանց հսկել: Այդ պատերազմում իսպանացիները պարտվեցին և 1898 թվականին ստիպված էին լքել Կուբան, որտեղ էլ, օգտվելով վակուումից, խցկվեց ԱՄՆ–ը: 

Համակենտրոնացման ճամբարների ստեղծման միտքը իսպանացիներից վերցրեցին անգլիացիները: Նրանք ևս իսպանացիների նման 1899–1902 թվականներին պատերազմում էին Հարավային Աֆրիկայում իրենց գաղութների պահպանման համար (երկրորդ անգլո–բուրական պատերազմ): Ճամբարները անհրաժեշտ դարձան, որովհետև անգլիացիները վառում էին ֆերմերների ագարակները, երկրում կուտակվել էին մեծ թվով անտուն փախստականներ: Այդ ժամանակ էլ հենց նրանք որոշեցին համակենտրոնացման ճամբարներ ստեղծել կանանց և երեխաների համար, նպատակը նաև այն էր, որ նրանք չկերակրեն բուրական զինվորներին: Ստեղծվեց սպիտակամորթների՝ քառասունհինգ և սևամորթների՝ քառասունվեց ճամբար: Արդյունքում այդ ճամբարներում մահացավ 28 000 բուր՝ հիմնականում երեխաներ, և 20 000 սևամորթ: 

Ընդ որում, այդ պատերազմում այդքան զինվոր չի զոհվել: 

Հաջորդ համակենտրոնացման ճամբարներ ստեղծողները արդեն գերմանացիներն էին: Նրանք փորձում էին գաղութացնել Նամիբիան և 1904–1907 թվականներին սկսեցին ձերբակալել խերերո և նամա ցեղի բոլոր ներկայացուցիչներին ու նրանց լցնել ստեղծված համակենտրոնացման ճամբարները: Արդյունքում տանջանքներից և սովից 100 000 աֆրիկացի մահացավ:

1915 թվականին Օսմանյան Թուրքիան վերաբնակեցման նպատակով տեղահանված հայերի համար սկսեց համակենտրոնացման ճամբարներ ստեղծել Խոմսում, Ռաքքայում, Դեր Զորում և այլ վայրերում: Այդ ճամբարներից որոշները գործել են մինչև 1919 թվականը: Մարդիկ ապրում էին բաց երկնքի տակ, առանց սննդի, ջրի և մահանում էին հիվանդություններից ու սովից: 1916 թվականին ճամբարներում կար ավելի քան 200 000 հայ. թուրք կառավարիչները որոշեցին նրանց էլ ոչնչացնել՝ քշելով Մարետե և Սուվար անապատների ուղղությամբ: Արդյունքում հատուկենտ հայեր կենդանի մնացին:

Հաջորդ խոշոր համակենտրոնացման ճամբարների ցանցի ստեղծումը կատարել է նացիստական Գերմանիան 1933–1945 թվականներին: Պատմությանը հայտնի այլ համակենտրոնացման ճամբարների պայմանների հետ համեմատելու համար ասենք, որ 1945 թվականին բոլոր ճամբարներում գտնվող 700 000 ճամբարականների կեսը մահացել է՝ պայմանների վատացման հետևանքով՝ սննդի մատակարարում, ջրամատակարարում և այլն:

Ի դեպ, կարելի է ասել, որ Թուրքիայի փոքր եղբայրը՝ Ադրբեջանը ևս անմասն չի մնացել համակենտրոնացման ճամբարներից: Ամբողջ հարցն այն է, որ այդ ճամբարները կառուցվել են սեփական ժողովրդի համար, որպես կենդանի ապացույց՝ եվրոպացիներին ցույց տալու համար «հայերի ագրեսիան»: Խոսքը ղարաբաղյան պատերազմի հետևանքով, ըստ Ադրբեջանի, իբր 1 միլիոն փախստականների մասին է: Այս մարդկանց մինչև 1995 թվականը պահել են երկրի տարբեր շրջաններում ստեղծված համակենտրոնացման ճամբարներում: Այլ կերպ չես անվանի այդ տարածքները, քանի որ այդտեղ բնակվողներին արգելվում էր ոչ միայն մուտքը Բաքու, այլև ընդհանրապես ճամբարից տեղափոխումը: Ներկայումս էլ այդ ճամբարներն ամբողջությամբ փակված չեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular