ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հրապարակման ժամանակ հրապարակվում է նաև խորհրդարան անցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների քանակը: Պատգամավորական մանդատների թվի որոշման հրապարակման պահից սկսած ընտրություններին մասնակցած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են արդյունքները բողոքարկել ՀՀ Սահմանադրական դատարանում: 
 
Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով արդյունքները բողքարկելու ժամկետը սկսվում է հաշվարկվել որոշման հրապարակման պահից սկսած մինչև 5–րդ օրը, ժամը 18.00–ն ընկած ժամանակահատվածը: ԸՕ 100–րդ հոդվածի պահանջով կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին մանդատներ տրամադրվում են ԿԸՀ արձանագրության համաձայն, որով և գրանցում են համապետական և տարածքային ցուցակներից ընտրված ԱԺ պատգամավորներին: Սա նույնպես իրականացվում է տրամադրվող մանդատների թվի արդյունքների հրապարակումից հետո սահմանված 5– օրյա ժամկետի ավարտից հետո, եթե կրկին մինչ այդ որևէ բողոք չի ներկայացվել Սահմանադրական դատարան: 
 
Այսինքն, բողոքների վիճարկման ժամկետների հետ կապված Սահմանադրական դատարան դիմել–չդիմելուց է կախված մանդատների տրամադրման արձանագրության հրապարակման և, ըստ այդմ, ԱԺ կազմավորման օրը:
 
Այս պարզ հաշվարկների արդյունքում ստացվում է, որ մինչև դեկտեմբերի 21–ը ԿԸՀ–ն որևէ գործառույթ չի իրականացնելու, որից հետո արդեն ԸՕ–ով սահմանված կարգի համաձայն կիրականացնի թեկնածուների գրանցումը: ԿԸՀ–ի կողմից թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո արդեն ԱԺ–ն կհամարվի կազմավորված և հենց այդ օրն էլ կհայտարարվի նաև ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստն անցկացնելու օրը: 
 
ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստի օրը սահմանվում է ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը: 
 
Կարճ ասած, եթե ՍԴ–ում ընտրության հետ կապված հարցեր չվիճարկվեն, ապա ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը կկայանա ԱԺ 7–րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 21–ին հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31–ն է, որը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է: Դրան հաջորդող երկուշաբթին՝ հունվարի 7–ը, կրկին ոչ աշխատանքային օր է: Այդ իսկ պատճառով էլ, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա ամենայն հավանականությամբ, 7–րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա հունվարի 14–ին:
 
Ինչ վերաբերում է շրջանառվող մեկ այլ հարցին, ապա վարչապետի ընտրություն չի լինելու: Առաջին նիստի օրը վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից:
 
«7–րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն կնշանակվի ՀՀ վարչապետ: Այսինքն, մենք վարչապետի ընտրություն չենք ունենալու»,– ասաց Վ. Այվազյանը:
 
Խոսելով նախորդ՝ մի կողմից 2017–ին, մյուս կողմից՝ 2018–ին ԱԺ–ում վարչապետի ընտրություն իրականացնելու մասին, Վ. Այվազյանը նշեց, որ մինչ այդ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ չէր մտել ուժի մեջ և գործում էին անցումային դրույթները:
 
«Հիմա արդեն մենք անցումային դրույթներ չունենք և Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ: Ուստի, այսուհետ ՀՀ վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից: Այսինքն, անկախ այն հանգամանքից ԱԺ–ի հերթական, թե արտահերթ ընտրության արդյունքում է ձևավորվում խորհրդարանը, վարչապետը նշանակվում է, իսկ վարչապետի ընտրություն տեղի է ունենում գործող վարչապետի և կառավարության հրաժարական տալու դեպքում միայն, ինչը մենք ունեցել ենք այս տարի»,– ասաց Վ. Այվազյանը:
 
Պատասխանելով հարցին, որ՝ եթե ընտրությունների արդյունքներով մի կուսակցության չհաջողվի մեծամասնություն ունենալ, այդ դեպքում ՀՀ նախագահն ինչպե՞ս պետք է վարչապետին նշանակի, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը պատասխանեց.
 
«Երբ որևէ կուսակցություն մեծամասնություն չունենա, ապա կուսակցությունները կոալիցիաներ պետք է կազմեն վարչապետի թեկնածուի շուրջ: Այսինքն, կոալիցիա կազմելու հիմքում վարչապետի թեկնածու ունենալն է լինելու, ով էլ կրկին նախագահի հրամանագրով կնշանակվի վարչապետ»,– ասաց Վ. Այվազյանը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular