ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետընտրական Հայաստան՝ կեղծ օրակարգերով ու կուլիսային ռիսկերով.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հետընտրական Հայաստանի քաղաքական քննարկումներն ակնհայտորեն կորցրել են այն ռիթմն ու հագեցվածությունը, որ նկատվում էր քարոզարշավի օրերին: Իշխանությունները կարծես անցել են ընդհատակ ու ենթադրաբար զբաղված են ԱԺ–ում ու գործադիրում քաղաքական դերակատարների վերաբաշխմամբ: Համեմատաբար հանդարտ, նախատոնական տրամադրությունների ֆոնին աչքի է ընկնում խորհրդարանական նոր ընդդիմության ներսում որոշակի հակասությունների սրում: Մեծ հաշվով, իհարկե, տրամաբանական է, որ քաղաքական համակարգը, որը ձևավորվում է զրոյից, հագեցված է լինելու սեփական դիրքավորումները հաստատել փորձող ուժերի միջև մրցակցությամբ: Ընդհանրապես մրցակցությունը քաղաքական ուժերի միջև, հատկապես հրապարակային դաշտում ողջունելի երևույթ է, ու հեղափոխական Հայաստանի դրական առանձնահատկություններից մեկը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներքաղաքական մրցակցության բովանդակությունը չի համապատասխանում հեղափոխական ակնկալիքների նշաձողին: Բացակայում է մրցակցության, փոխադարձ քննադատության բովանդակային մասը, փոխարենը գերիշխում է անձնական մակարդակի հասնող հակաքարոզչությունը: Արդյունքում հանրային օրակարգը, որ կարիք ուներ հեղափոխական առաջարկների, փոխարենը ստանում է քաղաքական փաթեթավորմամբ, բայց անձնական մոտիվներով հագեցած կեղծ օրակարգեր: 

Նմանատիպ կեղծ օրակարգերից են, օրինակ, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին վերջին քննարկումները: Ինքնին բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը կեղծ օրակարգ չէ, կեղծ է դրա մատուցումը, այդ մատուցման իրական ու հայտարարված նպատակների հակասությունը, դրա տակ ակնհայտ երևացող տողատակը: Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման խնդիրն, ընդհանրապես, այնքան հագեցած է ու բազմաշերտ, որ հնարավոր չէ, օրինակ, այդ խնդրի լուծումը պատկերացնել որևէ ուժի կամ անձի քաղաքականության մեջ լինել–չլինելուց: Այդ խնդիրը պահանջում է ինչպես դրա համակարգային վերլուծություն, այնպես էլ համակարգային լուծումներ:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է բիզնեսի և քաղաքականության կապ ու դրանց տարանջատում: Խոսքը հատկապես մեծ բիզնեսի մասին է: Անհնար է պատկերացնել, որ մեծ բիզնեսը չունենա քաղաքականության հետ հատման ու հակադրման գծեր: Խնդիրը այդ շահերի հակադրման ու հատման արտահայտման ձևերի մեջ է: Օրինակ Միացյալ Նահանգներում այդ շահերը արտահայտվում են լեգալ լոբբիստական կառույցների միջոցով, որոնք այս կամ այն խոշոր կապիտալի շահերը լոբբինգ են անում Սենատում կամ Կոնգրեսում: Եվրոպական երկրներում էլ քիչ չեն կուսակցություններ, որոնք վայելում են խոշոր կապիտալիստների աջակցությունը, ինչը իհարկե չի նշանակում, թե ծառայեցվում են այդ կապիտալիստների անձնական ու նեղխմբային շահերին: Այնպես որ, միայն մակերեսային սահմանմամբ խնդրի ախտորոշումը տալ հնարավոր չէ, պետք է հասկանալ, թե ինչ ունենք մենք և ինչ ենք ուզում:

Եվ հետո, նույնիսկ եթե խնդիրը ախտորոշված է ճիշտ, ապա դրա լուծումը հաստատապես լոկալ չէ: Խնդրի համակարգային լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմների ու երաշխիքների ներդրում, որ որևէ իրավիճակում մեծ բիզնեսը չկարողանա մտնել քաղաքական դաշտ ու թելադրել իր կամքը: Այդ մեխանիզմներից է , օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենքի ու կարգավորումների ներդրումը, որը, դիցուք, հստակ կֆիքսի կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմները: Վերջերս, օրինակ, պարզ դարձավ, որ խորհրդարան անցած ու չանցած շատ ուժեր ֆինանսավորման հետ կապված ունեն որոշակի ստվերային ռիսկեր, երբ, օրինակ, նվիրատուն նվիրաբերում է քառապատիկ անգամ ավելի շատ գումար, քան կա նրա հայտարարագրում: Նման օրինակներ ու դրանց լուծման մեխանիզմներ էլի կարելի է թվել: Բայց լավ կլիներ, որ դրանով զբաղվեինք ոչ թե մենք, այլ այն ուժերը, որոնք իբրև համակարգային փոփոխությունների անվան տակ հետապնդում են լոկալ ու կոնկրետ նպատակներ, թիրախներ: 

Մեծ հաշվով, իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտում նախկինում էլ են եղել վեհ նպատակների քողի ներքո անձնական ու լոկալ նպատակահարմարությունից դրդված նախաձեռնություններ: Սակայն հիմա, երբ քաղաքականությունից ու քաղաքական ուժերից հանրության սպասելիքները որակապես այլ մակարդակի են, հանրային սպասումներն ու ակնկալիքները նոր իրավիճակում մսխելը հղի է քաղաքական համակարգը կրկին հետ գցելու և նախորդ խաղի կանոնների դաշտ վերադարձնելու: Այս իմաստով շատ կարևոր է, որ ցանկացած ուժ, որ հանդես կգա համակարգային փոփոխությունների դրոշակով, հասարակության կողմից ստանա հստակ պարզաբանող հարցեր՝ բացառելու համակարգայինի անվան տակ լոկալ նպատակների իրացման հնարավորությունն ու քաղաքականության ներխմբային, ստվերային, կուլիսային ռիսկը:

 

 

 

 

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular