ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզի ընթերցողներն ստացան շրջիկ գրադարանից օգտվելու հնարավորություն

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ, Հայաստանում շահագործման է հանձնվել շրջիկ գրադարան, որն առաջինը տրամադրվել է Շիրակի մարզին:
Գրադարանը հանձնվել է Շիրակի մարզային գրադարանին, բայց ծառայելու է ողջ մարզին: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 17-ին Գյումրիում էին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, «Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը:
«Համայնքներում գրադարաններ չլինենու պատճառով ընթերցասերները գալիս են Գյումրի:Այս շրջիկ գրադարանի անհրաժեշտությունը մեծ է հատկապես ժամանակակից գրականության առումով: Ծրագիրը սկսել ենք Շիրակի մարզից, բայց նախատեսում ենք անել շարունակական: Չինաստանի դեսպանատան հետ նախատեսում ենք նաև ծրագիրը շարունակել, իսկ թե որ մարզը կլինի հաջորդը, կորոշենք դեսպանի հետ միասին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար՝ փաստելով, այս ծրագիրը մինչ իր պաշտոնավարելը սկսված էր, և, իրոք, ողջունելի ծրագիր է: «Այցերը մարզեր ցույց տվեցին, որ, իրոք, ողջունելի ծրագիր էր, անհրաԺեշտություն կար և զգացվում էր հետաքրքրությունը երիտասարդների, հատկապես, ժամանակակից գրականության առումով: Հաճախ ասում են, որ hամացանցը հասանելի է դարձնում ամեն ինչ, բայց գրքի հետ շփումը բոլորովին այլ է՝ այլ գիտելիքի ու արժեքների մասին է խոսում»:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայկական «Ա.Ա. Թրաքս» ընկերության արտադրած մեքենան բազմաֆունկցիոնալ է: «Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ, շրջիկ գրադարանի նախնական գաղափարից ընկերությանը հաջողվել է ստանալ փոքրիկ մշակութային համալիր. «Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր՝ շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, Wi-Fi ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»:

 

Արմենուհի Մխոյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular