ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի. Արթուր Վանեցյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ցավով նկատում է, որ Հայաստանում այսօր չկա այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն ապագա ֆուտբոլային հաջողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը գնահատում են բացառապես ազգային հավաքականի խաղերի արդյունքներով: «Երբ Հայաստանի ազգային հավաքականը Ջիբրալթարից պարտություն կրեց, ես դարձել էի ամենամերժված մարդը հասարակության կողմից: Հետո եղավ Մակեդոնիայի դեմ խաղը, Հայաստանի հավաքականը հաղթեց, ես դուրս եկա մարզադաշտից և բոլորը՝ շուրջ 10 հազար մարդ, իմ անունն էր վանկարկում»,- ասել է Վանեցյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է հայկական ֆուտբոլը զարգացնելու իր տեսլականը: «Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլը՝ այսինքն, ֆուտբոլ խաղան որքան հնարավոր է շատ երեխաներ: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ և ամենակարևորը՝ մարզիչներ: Ես այցելել եմ Ցյուրիխ, որտեղ հանդիպում եմ ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ, Դուբլինում վերջերս հանդիպում կայացավ ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ, և մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական աջակցություն ապահովեն, որ մենք կարողանանք փոքր դաշտեր կառուցել: Մեր նպատակն է առաջիկա 5 տարում Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019թ. մենք Վայոց Ձորի մարզում կառուցելու ենք 12 փոքր դաշտ, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, կառուցելու ենք ֆուտբոլի դպրոց Մարտունիում, կառուցում ենք ֆուտբոլի դպրոց Սիսիանում, Արմավիրում, Էջմիածնում»,- մանրամասնել է Արթուր Վանեցյանը:

Նա նաև հայտնել է, որ ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի: «Ես նրա անունը հիմա չեմ կարող ասել, հիմա իմ ֆուտբոլային կոլեգաները նստած, շունչները պահած սպասում են՝ կասեմ, թե՞ չեմ ասի: Ես պայմանագրի համաձայն՝ չեմ կարող նրա անունն ասել: Հունվարի 6-ին միայն կկարողանամ նրա անունը հնչեցնել: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնվել է գալ, բնակվել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Այն երկիրը, որտեղ վերջին 20 տարիներին նա աշխատել է, այդ երկիրն այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է՝ գրավում: Այդ մարդն ունեցել է 9 աշխարհի չեմպիոն, 6 Եվրոպայի չեմպիոն, այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծ մասը եղել են անձամբ իր սաները: Նա միշտ մարզել է երիտասարդական ազգային հավաքականներ: Մենք բերելու ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրը և հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային հաջողությունների: Չեմ կարող ասել, թե ինչքան ուրախալի է դա ինձ համար, որովհետև ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք նրան Հայաստան հրավիրել»,-նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Վանեցյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է իսպանացի մասնագետ, ով երկար տարիներ եղել է Իսպանիայի ազգային հավաքականի, Մադրիդի «Ռեալ»-ի ֆիզպատրաստության մարզիչը:  ՀՖՖ նախագահը նաև շեշտել է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը օր ու գիշեր աշխատում է, որպեսզի մեր հավաքականն ունենա հաջողություններ: Արթուր Վանեցյանը վստահություն է  հայտնել, որ հայկական ֆուտբոլն ունենալու է փայլուն ապագա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular