ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետընտրական «գորդյան հանգույց» կամ ինչո՞ւ չի շնորհավորում Պուտինը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 10-ի ընտրությունների արդյունքներից առավել լրատվամիջոցների քննարկման թեման է դարձել` ե՞րբ պիտի ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորի վարչապետ Փաշինյանին, կամ ինչո՞ւ չի շնորհավորում:

Մի կողմից` շնորհավորական ուղերձները միջպետական հարաբերությունների մաս են, որ գրվում ու հղվում են գրեթե ավտոմատ, մյուս կողմից` նույն այդ ուղերձները միջպետական հարաբերությունների արտացոլումն են` միայն դիվանագետներին հասու նրբություններով:

Հայաստանյան իշխանափոխությանը Կրեմլը միայն առաջին հայացքից չեզոք վերաբերվեց: ՀԱՊԿ-ում զարգացումները հաստատում են, որ եվրասիական մենթալիտետը և ժողովրդավարությունը միմյանց խորթ հասկացություններ են: Եվրասիական տարածքի` գործնականում ցմահ նախագահները` նախ 2015-ին չէին ընկալում` ինչո՞ւ Հայաստանը փոխեց կառավարման մոդելը և ո՞ւմ հետ պիտի հիմա հարցերը կարգավորեն: Նրանց բացատրեցին, որ կապ չունի Սերժ Սարգսյանը նախագահ է, թե` վարչապետ: Բայց 2018-ը նրանց փաստի առաջ կանգնեցրեց, երբ Ս.Սարգսյանը հեռացավ ու նրան փոխարինեց արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանություն ստացած Նիկոլ Փաշինյանը:

Պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներն այդքան հաճախակի էին հարցազրույցներ վերցնում Ռոբերտ Քոչարյանից ու նրան փորձում  Հայաստանում դարձնել ընդդիմության առանցք: Նույնքան պատահական չէ, որ երկար ժամանակ ռուսական ԶԼՄ-ները հայտարարում էին, որ ընտրություններում հայտնի չէ` ո՞վ իշխանության կգա Հայաստանում, թեպետ նման հարց փաստացի չկար:

Եվրասիական տարածքի համար ամենավտանգավոր գործոնը իրենց երկրներում ցույցերի ժամանակ պարբերաբար հնչող կոչերն էին  (հատկապես Ռուսաստանում)` «Մենք էլ ենք ուզում Հայաստանի նման»:

Եվրասիական տարածքի հակահայկական ներգործությունը կանխելու համար Փաշինյանը ապրիլ-մայիսին օրը մեկ հայտարարում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտոր չի փոխելու ու հավատարիմ է մնալու իր պարտավորություններին:

ԵԱՏՄ-ում այդ հայտարարություններն ընդունվում էին մեծ վերապահությամբ` կապրենք` կտեսնենք: Արևմուտքում հիասթափության ու իրավիճակի անփոփոխության տեսակետ էին ձևավորում (պատահական չէ, որ հեղափոխությունից հետո բնավ չարագացավ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որ բնական պիտի լիներ` իբրև արձագանք Հայաստանում ժողովրդավարության վերահաստատմանը): Ստացվեց, որ Փաշինյանը չստացավ եվրասիական տարածքի վստահությունը և կորցրեց Արևմուտքի վստահությունը:

Այնուամենայնիվ` դիվանագիտական ընթացակարգերը պահպանելով` արդեն դեկտեմբերի 10-11-ին Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հաղթանակը շնորհավորեցին ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, հարևաններից առաջինը Վրաստանն էր, հետո` Իրանը, իսկ եվրասիական տարածքն առայսօր լռում է` Մոսկվայի գլխավորությամբ: Այս հարցը դառնում է լրատվամիջոցների գլխավոր նյութ, մինչդեռ ամեն ինչ պարզ է ու պետք չէ հերթական անգամ վկայել, որ Հայաստանը ինքնիշխան պետություն չէ ու ակնկալում է իր ինքնիշխանության հերթական ճանաչումը ստանալ եվրասիական տարածքից:

Չկա նման խնդիր: Ու չպիտի լինի, որ տարատեսակ «կոլերովները» չմեկնաբանեն, թե Փաշինյանին շնորհավորելը Պուտինի մակարդակը չէ: Առավելևս անհեթեթ էր` Պուտինի` Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու հարցն ուղղել Մարիա Զախարովային` արժանանալու նրա կծու լեզու պատասխանին: Հայաստանում նաև անընդհատ հիշում ու հիշեցնում են, որ նախկինում Պուտինն առաջինն էր շնորհավորում Սերժ Սարգսյանին, երբ ԿԸՀ-ն չէր հրապարակել վերջնական արդյունքները: Այո, որովհետև Սարգսյանի իշխանության պատասխանատուն ու շահառուն էր, իսկ Փաշինյանի դեպքում ամեն ինչ անորոշ ու անհայտ է: Առավել ևս այն Փաշինյանի, որ դեկտեմբերի 6-ին չընդունեց Նազարբաև-Լուկաշենկո պակտը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ:

Ի դեպ՝ երեկ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է Ստանիսլավ Զասին և կրկնել, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Զասի թեկնածությունը: Թեպետ այդ տեղեկությունը հերքել էր ոչ միայն Փաշինյանի մամուլի քարտուղարը, այլև` ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Փաստացի` Բելառուս+Ղազախստան զույգը գործում է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ: Թեպետ չի բացառվում, որ Կրեմլը լուռ համաձայնություն է տվել այդ քայլերին: Այսինքն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղում Լուկաշենկոն ստացել է ոչ միայն Ղազախստանի, այլև Ղրղզստանի աջակցությունը և, եթե Զասի հաջորդ հասցեն լինի Դուշանբե, նշանակում է` նաև Տաջիկստանի:

Հայաստան նա հազիվ թե գա, իսկ Մոսկվայի հետ հարցերը կփորձի լուծել Լուկաշենկոն անձամբ` Պուտինի հետ: Եվ, եթե հաշվի առնենք օրերս ինչ բովանդակությամբ ասուլիս տվեց Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցներին, նշանակում է՝ Պուտինի հետ մեծ օրակարգ ունի` սկսած գազի գնից, ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնելու է գործոն ռուս-բելառուսական հարաբերություններում:

Ինչի՞ են ձգտում Լուկաշենկոն և Նազարբաևը: Օգտվելով ՌԴ թուլացումից` փորձում են եվրասիական տարածքում առաջին ջութակը վերցնել՝ Կրեմլին պարտադրելու քաղաքական ու տնտեսական իրենց շահավետ որոշումները, որ հակասում են Ռուսաստանի շահերին: Սա մեծ խաղ է, որտեղ ՀԱՊԿ-ը մանրադրամ է: Եվ Հայաստանի խնդիրն է նույնպես մանրադրամ չդառնալ օտար խաղերում, որտեղ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ, սեղանի շուրջ բոլորը ժպտում են բոլորին, իսկ սեղանի տակից աքացիներ են տալիս:

Չի բացառվում, որ ընդհանուր շահերի հայտարար գտնելով` միավորվեն ընդդեմ եվրասիական տարածքի միակ պետության դեմ, որտեղ գործում է խորհրդարանական կառավարման մոդել, իշխանափոխություն է լինում ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular