ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չիստկա» քաղաքական դաշտում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկինում բավականին ակտիվ քաղաքական գործիչները պարապուրդի չեն մատնվում:

ԱԺ ընտրություններում չառաջադրված, իսկ Երևանի ավագանու ընտրություններում նախնական շեմը չհաղթահարած Զարուհի Փոստանջյանը նոր աշխատանք է գտել՝ նա բացել է փաստաբանական գրասենյակ և պատրաստվում է առաջիկայում զբաղվել իր բուն մասնագիտըությամբ: Հայ քաղաքական իրականությունը Զարուհուն հիշում է իր էքսցենտրիկ պահվածքով և մշտական օպոզիցիոն կեցվածքով: Իր քաղաքական կարիերայի ընթացքում Փոստանջյանին տեսանք բավականին «խառնիճաղանջ գործելաոճով», դե իսկ որ քաղաքական մտքի գիգանտ նրան իհարկե չես համարի, ուստի նրա բացակայությունը մեր հայրենի քաղաքական օրակարգում այդքան էլ մեծ կորուստ չի կարելի համար՝ անգամ չի էլ նկատվի: Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ քաղաքականության իր էջը փակում է նաև մեր քաղաքական դաշտի ևս մի հնաբնակ՝ Արթուր Բաղդասարյանը:

Վերջին տարիներին ՕԵԿ-ն իր հայտարարություններով և գործելաոճով տեղափոխվեց գործունեության մի հարթություն, որը քաղաքագիտական տեսանկյունից անհնար էր սահմանել: Դեռևս կոալիցիոն կառավարության կազմում գտնվելով՝ ՕԵԿ-ն սկսեց վարել մի քաղաքականություն, ինչը նույնիսկ սեփական թիմակիցների համար էր անհասկանալի: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ ստեղծվեց նոր օրակարգ, երբ ԱԺ-ում հայտնվեցին երեք քաղաքական ուժ, իսկ մնացածը քաղաքական դերակատարներին մասնաբաժին հասավ արտախորհրդարանական կարգավիճակը, հենց այնտեղից նրանք պետք է հետևեն քաղաքական առաջիկա վարիացիաներին: Վերջին շրջանում ՕԵԿ-ի բառապաշարը կտրուկ փոփոխվել էր՝ գործող իշխանությունների հետ մի յուրահատուկ քաղաքական «սիրախաղ» էր սկսել, նախընտրական շրջանում հանրության փորձելով համոզել, որ իրենք դաշտի «կարմիր» խաղացողներից են, սակայն դա չաշխատեց. ՕԵԿ-ը տապալեց հերթական ընտրությունը:

ԱԺ ընտրություններից հետո քաղաքական դաշտում մի տեսակ յուրահատուկ ինքնամաքրման գործընթաց՝ «չիստկա» է սկսվել, քաղաքական դաշտում գործող հին դեմքերը մի տեսակ խաղից դուրս կարգավիճակում են հայտնվել: Եթե հաշվի առնենք, որ քաղաքական նախկին երկու լոկոմոտիվների՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի խորհրդարան չմտելը ևս, ապա ստացվում է մի իրավիճակ, երբ դաշտի հնաբնակներից մնացել է միայն ԲՀԿ-ն (Նիկոլին ու Էդմոնին տվյալ պարագայում կարելի է համարել երիտասարդ ենթախմբի ներկայացուցիչներ): Քաղաքականության մեջ մի առանձնահատում սերնդափոխություն է սկսվել, որում պետք է ճիշտ դերաբաշխում ու դիրքավորումներ կատարվեն՝ հետագայում կառուցողական ու առողջ քաղաքական միջավայր ու դիսկուրս ապահովելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular