ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից եւ օրենքից խոսող, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, ով Ազգային Ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր եւ իր հովանավորների հետ միասին քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։
Բանն այն է, որ 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը ընկած ժամանակատահվածում։
Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում։
Ու եթե լուսավոր Էդմոնը անձի երկվությամբ չի տապառում, ապա նույն ժամանակահատվածում նա չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ Միացյալ նահանգներում։
Այսինքն, Մարուքյանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կատարել է քրեական հանցագործություն, որը պատժվում է 4 տարի ազատազրկմամբ, իսկ Մարուքյանի կնքահայր Միշիկը հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու ԱԱԾ-ին՝ Էդմոնին կեղծ տեղեկանք տալու համար։ Ուստի, քրեական պատասխանատվության մի հոդված էլ հասնում է Միշիկին։
Եւ քանի որ հին Հայաստանում Միքայել Մինասյանի թուրը կտրում էր աջ ու ձախ եւ ժամանակին Էդմոնը խուսափեց քրեական պատասխանատվությունից, այսօր բազմաթիվ քաղաքացիներ եւ հատկապես վանաձորցիներ դիմում են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուսումնասիրել վերոնշյալ փաստերը եւ դիմել նորընտիր Ազգային Ժողովին՝ Մարուքյան Էդմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, որպես հանցագործի։
Մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքն է մաքրել հայաստանյան քաղաքական դաշտը էդմոնատիպ ժուլիկներից եւ հանցագործներից, ինչը եւ մենք հետեւողականորեն անելու ենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular