ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարեգին Բ կաթողիկոսը ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին

ՖՈՏՈ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:  Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Էջմիածնի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի խմբակցության անդամներին, անդրադարձավ կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում կան շատ անելիքներ և այդ իմաստով մեծ պատասխանատվություն է դրված նորընտիր Ազգային ժողովի ուսերին:

Այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին ողջունեց և իր բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը շնորհավորեց խորհրդարանականներին ձեռք բերած վստահության քվեի համար, որը հնարավորություն է ընծայելու նրանց օրենսդրական գործունեությամբ իրականացնել իրենց բոլոր ծրագրերը, ամուր հիմերի վրա հաստատել հայոց պետականությունը, նպաստել հզոր և ապահով հայրենիքի կերտմանը:

Երկրի առջև ծառացած մարտահրավերների, դժվարությունների և խնդիրների հաղթահարման գործում, որոշումների կայացման մեջ իբրև զորության և ներշնչման ոգու աղբյուր Հայոց Հայրապետը նկատեց անցյալի հետ հաղորդակցությունը, կարևորեց ազգային ժառանգության ճանաչողությունը և կապը պատմության հետ:

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ օրինաստեղծ գործունեությունը կխարսխվի այն ավանդների և արժեհամակարգի վրա, որոնք դարեր շարունակ ուժ են տվել մեր ժողովրդին` հաղթանակելու, դիմագրավելու դարերի փորձությունները և վերապրելու պատմության բոլոր օրհասական պահերը:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական կյանքի մարտահրավերներին, հոգևոր ժառանգության պահպանության խնդիրներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Վերջինիս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր շարունակելու է սատարել հայրենի պետությանը, որպեսզի հայոց ողջ ներուժի համախմբմամբ, սիրո և միաբանության մեջ, նվիրյալ և ազգաշեն ծառայությամբ կյանքի կոչվի աշխարհասփյուռ մեր ժողովրդի` լուսավոր Հայրենիք ունենալու տեսլականը»:

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular