ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո պարուհիներից մեկին առևանգել էին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անդրանիկ Սահակյանի ու մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Գործով հինգ ամբաստանյալ են՝ Անդրանիկ Սահակյան, Լիանա Ղուկասյան, Արշակ Սարգսյան, Ժենյա Մհերյան, Հայկ Դավթյան: Վերջին երկուսը հանցավոր արարքի կատարման պահին եղել են անչափահաս՝ 16 տարեկան:

Ամբաստանյալները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժողի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնության գործադրումով բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 16-ի լույս գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում վերը հիշատակված հնգյակը Դավթաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանից բացահայտ առևանգել է Ռոզա Զ.-ին:

Դատաքննությամբ դատարանը հաստատված է համարել հետևյալը.
2014 թվականի հուլիսի 15-ին Լիանա Ղուկասյանը հեռախոսազրույց է ունեցել Անդրեյ Սախարովի հրապարակի մերձակայքում գտնվող «Դուոս» գիշերային ակումբի պարուհիներ՝ տուժող Ռոզա Զ.-ի, այնուհետև՝ Մարիամ Մ.-ի հետ:

Լիանան փորձել է հետ ստանալ հիշյալ գիշերային ակումբում իր՝ որպես պարուհի հանդես եկած ժամանակ թողած կոշիկները:

Պարուհիները խոսակցության ժամանակ վիրավորել ու հայհոյել են միմյանց:
Լիանան այդ մասին հայտնել է իր ծանոթներին՝ Ժենյային, Հայկին, Անդրանիկին, վերջինս էլ հայտնել է Արշակին:

Մարիամ Մ.-ի բնակության վայրը պարզելու և Լիանայի կոշիկները վերադարձնելու նպատակով էլ հնգյակը, ըստ դատական ակտի, նախնական համաձայնության է եկել՝ առևանգել Մարիամի գործընկերուհուն՝ Ռոզա Զ.-ին:

Նախապես դերաբաշխում կատարելով՝ Անդրանիկի կողմից շահագործվող «Օպել» մեքենայով հուլիսի 16-ի լույս գիշերվա ժամը 5-ի սահմաններում գնացել են Դավթաշեն թաղամաս: Երեք չափահասները՝ Անդրանիկը, Լիանան ու Արշակը, մնացել են մեքենայում, իսկ անչափահասներ Ժենյան ու Հայկը՝ Դոնիկն ու Հայկոն, գնացել են Ռոզայի բնակարան: Նրանք այդ գիշերային ժամին ներխուժել են բնակարան, պահանջել են, որ Ռոզան գնա իրենց հետ՝ Մարիամին գտնելու համար: Ռոզան չի ցանկացել: Ռոզայի մայրիկի ու տատիկի ներկայությամբ Ռոզային քաշքշելով ու սպառնալով՝ դուրս են բերել բնակարանից, մտցրել են վերելակ, իջեցրել են շենքի բակ:

Ժենյան քաշել է Ռոզայի մազերից, բռնել է նրա մեջքից, Հայկը բռնել է նրա ոտքերից ու այսպես խափանելով նրա դիմադրությունը՝ գրկել ու Ռոզային մոտեցրել են Անդրանիկի մեքենային: Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Արշակը, ձեռքով փակել է Ռոզայի բերանը, որ չգոռա:

Ռոզային նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին: Արշակը նստել է վարորդի կողքին, Ռոզայի կողքերին նստել են Լիանան ու Ժենյան, Հայկը նստել է Ժենյայի կողքին:
Անդրանիկը մեքենան վարել է դեպի Կենտրոն: Ճանապարհին Հայկը գրպանից հանել ու ցուցադրել է դանակ՝ ասելով, որ եթե Ռոզան տանից դուրս չգար, Ժենյան տանը եղած անձանց կհարվածեր դանակով:
Անդրանիկն ու Լիանան ներկայացրել են իրենց պահանջը՝ վերադարձնել Լիանայի կոշիկները, գտնել Մարիամ Մ.-ին կամ ցույց տալ նրա տան տեղը:

Խումբը մեքենայով գնացել է Սախարովի հրապարակ՝ «Դուոս» գիշերային ակումբի մոտ: Ապա մեքենայով գնացել են Նոր Նորք՝ Մարիամի տունը գտնելու, բայց հասցեն չկարողանալով պարզել՝ Ռոզային տեղափոխել են Զեյթուն: Այնտեղ իմացել են, որ Ռոզայի մայրը դիմել է ոստիկանություն: Ժամը 6-ն անց 30-ին Ռոզային բաց են թողել:
Խմբի կազմում մարդու բացահայտ առևանգման մեղադրանքով ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Մասնավորապես՝ Անդրանիկ Սահակյանը հայտնել է, որ գնացել են Ռոզայենց տուն՝ Մարիշի՝ Մարիամի հեռախոսահամարը պարզելու, քանի որ Մարիշը հայհոյել էր Լիանային:

Ռոզան աշխատել է «Դուոս» գիշերային ակումբում՝ որպես պարուհի, Լիանան այնտեղ աշխատել է նախկինում՝ ընդամենը մեկ օր, դեպքի պահին չի աշխատել:

Անդրանիկն ասել է՝ չգիտի, թե Մարիշն ինչու է հեռախոսով իրենց բոլորին հայհոյել: Մտածել են՝ Մարիշը կարող է Ռոզայենց տանը լինել: Ժենյան ու Հայկը իրենց կամքով են բարձրացել Ռոզայենց բնակարան, դա արել են ո՛չ այն պատճառով, որ անչափահաս են եղել ու բոլորովին էլ չեն մտածել՝ բռնվելու դեպքում օգտվել այդ հանգամանքից: Նրանց բարձրանալ-իջնելը տևել է 7-10 րոպե: Եթե Ռոզան հրաժարվեր տնից դուրս գալ, իրենք ոչինչ չէին ձեռնարկի: Իրենց մոտ զենք, դանակ չի եղել: Արշակը մեքենայից չի իջել: Ռոզան մեքենայից իջել ու զանգել է իր մորը՝ հայտնելու համար, որ ամեն բան կարգին է: Ռոզայի նկատմամբ բռնություն չի գործադրվել: Ճանապարհին մեքենայի ներսում նորմալ մթնոլորտ է եղել, սպառնալիքներ չեն հնչեցվել: Երբ Կոմիտասի պողոտայում մեքենան կանգնեցրել են, Ռոզան հնարավորություն է ունեցել իջնելու և հեռանալու:

Գնացել են «Դուոս» գիշերային ակումբի մոտ, սպասել են Մարիշին, բայց նա դուրս չի եկել: Գնացել են Նորքի զանգված, որ Ռոզան ցույց տա Մարիշի տան տեղը, բայց հասցեն իմանալ չեն կարողացել, ուղևորվել են Զեյթուն, այնտեղից Ռոզային տուն են ճանապարհել տաքսիով: Ամբողջ ուղևորությունը տևել է մեկուկես ժամ: Ոստիկանության մասին խոսք չի եղել…

Նախաքննական ցուցմունքում Անդրանիկը հայտնել է, որ իր ընկերուհի Լիանան բազմիցս առաջարկել էր գումար աշխատելու նպատակով իրեն թույլ պարելու որևէ գիշերային ակումբում: Չնայած ինքը դեմ է եղել, բայց, այնուամենայնիվ, համաձայնել է: Դեպքից մոտ մեկ ամիս առաջ Լիանան աշխատանքի է ընդունվել Արտաշատում գտնվող «Դոնա» ակումբում, բայց պայմաններին չի հարմարվել, քսան-քսանհինգ օրից դուրս է եկել աշխատանքից:

Լիանայի ընկերուհի Ռոզան, ով նույնպես պարուհի էր, առաջարկել է, որ Լիանան գնա «Դուոս» ակումբ՝ այնտեղ աշխատանքի ընդունվելու: Երբ Լիանան աշխատում էր Արտաշատում, ինքը նրա համար 50 հազար դրամով պարուհու կոշիկներ է գնել: Երբ Լիանան աշխատանքի է ընդունվել «Դուոսում», կոշիկներն իր հետ տարել է, բայց երկու օր հետո դուրս է եկել աշխատանքից՝ կոշիկները թողնելով այդ ակումբում:

Հաջորդ օրն իրենք գնացել են «Դուոս», հանդիպել են մենեջերին, պահանջել են կոշիկները վերադարձնել: Բայց կոշիկները չեն վերադարձրել: Նույնիսկ ասել են, թե կոշիկները կվերադարձնեն, եթե իրենք կոշիկների համար 100 հազար դրամ վճարեն: Լեզվակռիվ է եղել, գնացել են տուն:

Երբ Ռոզան եկել է իրենց տուն, հարցրել են՝ նա կարո՞ղ է Լիանայի կոշիկները հանել ակումբից: Ռոզային նույնիսկ խոստացել են 50 հազար դրամ: Հայկը հարդարել է Ռոզայի մազերը, բայց երբ պահանջել է հարդարման երեք հազար դրամը, Ռոզան հայհոյանքներ է տվել:

Երբ հանդիպել են Ռոզային, նա ասել է, թե Լիանայի կոշիկները տվել են իրեն, իսկ իր պարային կոշիկները՝ պարուհի Մաշային…
Դատարանը հաշվի է առել, որ տուժողը հաշտվել է բոլոր հինգ ամբաստանյալների հետ, բողոք կամ պահանջ չի ունեցել…

Ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել առևանգման համար ու չափահաս եռյակին՝ Անդրանիկ Սահակյանին, Լիանա Ղուկասյանին, Արշակ Սարգսյանին դատապարտել է 4-ական տարի ազատազրկման: Անչափահասներ Ժենյան ու Հայկը դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման: Բոլորի պատիժներին հաշվակցվել է նախնական կալանքի տակ յուրաքանչյուրի անցկացրած ժամանակահատվածը:

Դատավճիռը բողոքարկել է մեղադրանքի կողմը՝ հենց անչափահասներ Ժենյա Մհերյանի ու Հայկ Դավթյանի մասով՝ նրանց նկատմամբ նշանակված պատիժները համարելով ակնհայտ մեղմ ու պահանջելով խստացնել պատիժները՝ նշանակելով նրանց կատարած արարքին համաչափ արդարացի պատիժ:

Նյութի աղբյուրը` 1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular