ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելեսը» նվիրաբերելու է պետությանը, գործը կարճվելու է. Արթուր Վանեցյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք տեղեկություն ստացանք, որ «Գոլդեն փելեսը» օֆշորային ընկերության վերաբերյալ, սա այն դեպքն է, որ հանցագործություն է, գրանցել են օֆշորում, որ թաքցնեն իրական սեփականատիրոջը: Պարզվեց, որ սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին է ու մայրը:

Այս մասին այսօր Ծաղկաձորում՝ ԱԱԾ-ի նախաձեռնած սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին,թե ինչ ընթացքում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի գործը:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ գույքի ձեռքբերման միջոցները պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել ԱԱԾ-ի կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը:

«Դա մեղմացուցիչ հանգամանք է, քննությունը վերջնական կիրականացվի, Ավետիսյանը պետգույքի կառավարման վարչությանը դիմել է, գործը վերջում կարճվելու է, բայց չեմ կարող ասել, որ հիմքով կկարճվի»,-ասաց Վանեցյանը նշելով նաև, որ Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը կողմնակից է, որ պետության հասցված վնասը վերականգնվի, ոչ թե անձը գնա և ազատազրկվի, եթե խոսքը պետությանը հասցված վնասի մասին է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular