ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանն այլ պաշտոն զբաղեցնելու հետ կապված որևիցե առաջարկ չի ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի մայիսի 10-ից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նոր էջ բացեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, հանդիպում է լրագրողների հետ: Կարծում եմ, որ դա շարունակական է լինելու: Երբ ես առաջին անգամ հանդիպեցի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, իմ ավագ գործընկերները դեմ էին դրան, բայց հանդիպումը կարծում եմ, որ տվեց իր դրական արդյունքները: Այսօր կրկին մեծ սիրով հանդիպում եմ լրատվամիջոցների հետ, որպեսզի ներկայացնեմ մեր կատարած աշխատանքը»,- ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով իր պաշտոնավարման հետ կապված լրագրողների հարցին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը շարունակում է աշխատել, որպես ԱԱԾ տնօրեն:

«Երբ լրացավ իմ 20 տարեկանը, ես ընդունվեցի ԱԱԾ համակարգ աշխատանքի: Շատ հպարտանում եմ իմ աշխատանքով, շատ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ գործունեությանը: Ինձ համար հպարտություն է ղեկավարել այս կառույցը, որտեղ սկսել եմ աշխատել 20 տարի առաջ: Եղել են բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ, ծառայությունը փոխել է իր դեմքը, փոխվել է հասարակության վերաբերմունքը մեր կառույցի նկատմամբ: Այդ ամենը կարողացել եմ իմ գործընկերների հետ անել: Հուսով եմ, որ դեռ կշարունակեմ պաշտոնավարել որպես ծառայության տնօրեն և իմ ծառայությունով օգուտ բերել Հայաստանին: Ինձ հետ ոչ ոք չի խոսել իմ աշխատանքի փոփոխության հետ կապված, որևէ առաջարկ քաղաքական ղեկավարության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ գործունեությունը որպես ԱԱԾ տնօրեն»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular