ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լուսավորների սանձարձակ խոսնակը, ում բառամթերքը և խոսելու ոճը Երևանի ավագանիում հաճախ հիշեցնում է 90-ականների բիսեդկայի լավ տղու պահվածք, իրեն տվել է հարցազրույցներին, և աջ ու ձախ քաղաքագիտական մտքի գոհարներ է շաղ տալիս: Սա իհարկե կատակ: Ինչպես կարող է սամսոնյանակերպ մի խամաճիկ որևէ միտք հաղորդել, որը դույզն-ինչ կունենա քաղաքագիտական արժեք:
ԲՀԿ-ԼՀԿ կոնֆլիկտը սանձազերծած լուսավորյալները, ովքեր չեն մարսել կլասիկ բառի բոլոր 50 երանգները, այս խեղճ խոսնակին ուղղակի փուռն են տալիս, քանզի այն, ինչ ուզում են ասել այս աղջկա շուրթերով կուսակցության պապաները, ուղղակի ծիծաղելի է դառնում, քանզի այս աղջկա քաշը ուղղակի չի բավականացնում նման հայտարարությունների համար:
Սամսոնյանին չի փրկում անգամ շպարի մի քանի սանտիմետրանոց շերտը, քանզի նյարդային լարված համակարգի բոլոր ժեստերը, միևնույն է, մատնում են խեղճի հոգեվիճակը:
Էլ ինչ պահանջես մի աղջնակից, ով լրագրողի լուրջ հարցին ի պատասխան, ասում է, թե այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պատին:
Անի ջան, «պապաներին» խնդրի, թող քեզ լուրջ քաղաքագիտական կուրսերի ուղարկեն դրսում: Ձեռքը քարի տակ չի, չէ՞:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular