ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Իսկ հիմա ավելի լուրջ։ Արդեն տևական ժամանակ է՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը չի դադարեցնում անհիմն, անիմաստ և հաճախակի զավեշտալի մեղադրանքներով հանդես գալ՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության հասցեին։
Հիմնականում մեղադրանքները բաժանվում են երկու մասի։
1. Եթե չլիներ ԲՀԿ-ն ապա Լուսավոր Հայաստան կուսակցությունը Ազգային Ժողովում կլիներ երկրորդ ուժը։
2. Լուսավոր Հայաստան կուսակցությունը պնդում է, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքանությունից և արդեն բացահայտ թիրախավորել է անձամբ՝ Գագիկ Ծառուկյանին։
Եկեք միասին վերլուծենք թեզերը և հասկանաք, թե իրականում ինչ նպատակներ է հետապնդում ԼՀԿ-ն այս խիստ կասկածելի դեմարշի միջոցով։

1. Թեզը թե իբր ԲՀԿ-ն "փակել է" Լուսավոր Հայաստան կուսակցության ճանապարհը դեպի երկրորդ տեղ, ուղղակի անարգանքի և բացահայտ մանիպուլյացիայի դրսևորում է այն մարդկանց հանդեպ, ովքեր քվեարկել են հենց իրենց օգտին (և այդ իսկ պատճառով ԼՀԿ-ին պետք չէր վերնաշապիկը ճղելով պնդել թե՝ իրենք "ամեննալավն են", այլ պետք էր ընդհամենը վստահություն ներշնչել ժողովրդի մոտ) ։ ԲՀԿ-ին ավելի են վստահում քան ԼՀԿ-ին և դա փաստ է։ 
Եվ եթե մենք առաջնորդվենք այս սկզբունքով, ապա եթե չլիներ "Իմ Քայլը" դաշինքը ապա ԼՀԿ-ն կլիներ առաջին տեղում։
Համաձայնե՛ք, որ այս թեզը լուրջ դեմքով կարող են շահարկել ոչ առողջ բանականություն ունեցող անձինք կամ քաղաքականությունից շատ հեռու անձնավորություները։
2. Երկրոդ թեզը ավելի զավեշտալի է և վտանգավոր, որովհետև ուղղակի մոլորեցնում է ժողովրդին։
Ծառուկյանը մեծ սեփականատեր է և գործող բիզնեսի հետ կապ չունի ( բազմաթիվ անգամ դա ստուգվել է պետության կողմից)։
Ասեմ ավելին, հենց Ծառուկյանն է "տնտեսական հեղափոխություն" կոնցերտի հեղինակը, որը իր մեջ պարունակում է թեզեր, որոնք միտված են բիզնեսը տարանջատել բոլոր կասկածելի երևութներից։

Այսպիսով այստեղ էլ մենք տեսնում ենք թե ինչպես է փորձ կատարվում շատ կոպիտ կերպով մարդկանց խաբել։
Ինչո՞ւ... կհարցնեք՝ Դուք։
Պատասխանեմ։
ԼՀԿ-ն արեստածին քաղաքական պրոեկտ էր, որի հիմնական հովանավորների աննուները գիտեն Հայաստանում անխտիր բոլորը և այդ իսկ պատճառով ԼՀԿ-ի վախճանը ընդհամենը ժամանակի խնդիր է։ 
Էդմոն Մարուքյանի համար միակ տարբերակը փրկել իր կուսակցությունը, դա՝ փորձել "անուն ձեռք բերել" հեղինակավոր ուժերի հաշվին։
ԼՀԿ ն սարսափում է Փաշինյանից և այդ իսկ պատճառով որոշել է ԲՀԿ-ի հաշվին փրկվել։
Ահա և պատճառը...ասեմ միայն մի բան՝ այս "կլոունադայի" հովանավորների "բգին կկանգնի" այս փորձը, քանզի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ովքեր են իրենց շահերը պաշտպանում, իսկ ովքեր են նախամահացու ցնցումների մեջ։ 
Եվ ընտրությունների արդյունքները դա բացահայտ ցույց տվեցին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular