ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկական միգրացիա Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում նկատվում է որոշակի դժգոհություն Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների հոսքի կապակցությամբ: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին, իսկ այս տարի հատկապես, Հայաստանում հնդկական սերիալներից զատ նկատելիորեն աճել են Հնդկաստանից եկողները, հիմնականում երիտասարդները, որոնք գալիս են Հայաստան ոչ թե ուսման նպատակով, ինչպես նախկինում, այլ որպես զբոսաշրջիկ կամ տարանցիկ եղանակներով Հայաստանում որոշակի ժամանակ բնակվելուց հետո փորձում են գնալ Եվրոպա: Խնդիրն, իհարկե, ունի որոշակի ռիսկեր: Պետք է հասկանալ, թե նման քանակությամբ օտարազգիները Հայաստան գալու ինչ կոնկրետ նպատակներ են հետապնդում, ցանկանում են ապրել ու աշխատել Հայաստանո՞ւմ, պարզապես զբոսաշրջիկնե՞ր են, թե՞ Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպա կամ այլ երկրներ, օրինակ, Միացյալ Էմիրություններ տեղափոխվելու տարանցիկ ուղի: Կարևոր է նաև հասկանալ, արդյո՞ք եկողները գալիս են որպես էժան աշխատուժ և ինչքանով է այս հանգամանքը վտանգավոր տնտեսության համար:

Սակայն այս ռիսկերով հանդերձ, անհասկանալի է նաև այն՝ թեկուզև առայժմ լուսանցքային դժգոհությունը, որն առկա է: Նախ՝ Հայաստան եկող հիմնական օտարազգի հոսքերը կա՛մ բարեկամական Իրանից են, կա՛մ Հնդկաստանից: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ մենք գործ ունենք օտարազգիների հետ, որոնք աչքի չեն ընկնում ագրեսիվ վարքով, բավական զուսպ են ու կոռեկտ: Ի տարբերություն եվրոպական շատ երկրների, Հայաստանում միգրանտների հետ պետական և հասարակական մակարդակով կոնֆլիկտ գոյություն չունի: Անկախ Հայաստան գալու մոտիվացիայից, մենք ունենք որոշակի տնտեսական ակտիվություն, եկողները բնակարաններ են վարձում, հոգում են սննդի ծախսեր, ինչը Հայաստանի նման փոքր տնտեսության համար այս պայմաններում կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ: Իսկ ակնհայտ կամ թաքնված ռիսկերը արդեն պետության կարգավորելիք խնդիրներն են: Ընդ որում, թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը այս դեպքում չպետք է գերագնահատեն ռիսկերը ու չփորձեն գնալ ծայրահեղ սահմանափակումների ճանապարհով: Այս իմաստով կարևոր է, որ դանդաղ ձևավորվող դժգոհությանը պետությունը տա համարժեք արձագանք՝ խնդիրը մի կողմից պարզաբանելու, մյուս կողմից էլ ռիսկերի վերահսկողության երաշխիքներ ապահովելու առումով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular