ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նախօրեին կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել ավտոներմուծողները: Նրանց հանդիպեց ՊԵԿ նախագահը: Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդիրը ֆիննախի իրավասության ներքո է, բայց դա չէ ամենակարևորը: Անկեղծ լինենք՝ փոքր–ինչ անսովոր պատկեր է, երբ ՊԵԿ նախագահը ոչ միայն հետնամուտքով չի մտնում կառավարության շենք, կամ հետնամուտքից չի փախչում, այլ հանդիպում է բողոքողներին ու զրուցում նրանց հետ: Ավելին, զրուցում է ոչ թե դիվանագիտական լեզվով, այլ ուղիղ ասելով այն, ինչ կա, ասելով, որ չի կարելի խաբել պետությանը: Մասնավորաբար, Դավիթ Անանյանն ասել է. «Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»: Իրականում ո՞րն է նման «դուխով» պահվածքի պատճառը: Այս հարցի պատասխանը էական է ոչ թե կոնկրետ անձի, կոնկրետ պաշտոնյայի առումով, այլ նրա օրինակով՝ ընդհանրապես կառավարության հետագա գործունեության տեսակետից: Նախորդ տարիներին նման հանդիպումն անհնար էր, քանի որ նախ՝ պատկերացնելն անգամ տխուր է, թե կոռուպցիոն պատմություններում թաթախված պաշտոնյային ինչպես կընդունեին, երկրորդ՝ այնքան հարցեր կտային այդ պաշտոնյային իր գործունեության մասով, որ «դուխի» նշույլ անգամ չէր մնա: Հիմա նոր կառավարությունը պետք է ձևավորվի նաև այս հարցադրման տեսանկյունից: Հասկանալի է, որ լեգիտիմության խնդիր նոր իշխանությունները չունեն, մնում է բոլոր պաշտոններում նշանակվեն ոչ միայն բանիմաց, այլև այնպիսի մարդիկ, որոնք խառնված չեն կոռուպցիոն պատմություններում, որոնք, այսպես ասած, «կպնելու» տեղ չունեն: Այդ դեպքում արդեն բոլորն էլ առանց «ծռմռվելու», անկաշկանդ կկարողանան իրականացնել բարեփոխումներ, թեկուզ և՝ ցավոտ, միևնույն ժամանակ չեն խուսափի հանդիպել դժգոհ, բողոքող կամ ուղղակի խնդիրներ ունեցող մարդկանց: Հարկ չի լինի մեկ ուրիշի փոխարեն մարդանց մեջ ուղարկել մեկ ուրիշին: Եվ վերջապես ամենակարևորը՝ ամեն մի հարցի կարգավորման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված չի լինի անձամբ գնալ ու զբաղվել, ինչպես եղավ, օրինակ, Չարենցավանի 3–րդ դպրոցի պարագայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular