ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հայտնվել է իր կողմից լարած թակարդում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և նրանց կողմից կիրառվող հրազենի օր օրի աճող տրամաչափը միայն մեկ բանի մասին է հուշում, որ հակառակորդը «դժգոհ է» միջազգային հանրության կողմից իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից:

Բայց հարց է ծագում, թե ինչքան պետք է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իրեն անդաստիարակ երեխայի նման պահի` մոռանալով, որ միջազգային հանրությունն իր պապան չէ, որ կոկորդիլոսի արցունքներով խաբվի և իր անհավանական ցանկությունը վայրկյանի տակ փորձի իրականացնել:

Ապրիլյան քառօրյա պատերազմը կարծես սթափեցրեց նաև թմբիրում գտնվող նույն «միջազգային հանրություն» ասվածի միտքը, քանի որ բոլորի համար էլ պարզ դարձավ, որ ԼՂՀ-ի համար որևէ «միջանկյալ» կարագավիճակ էլ գոյություն ունենալ չի կարող, որ Ադրբեջան կոչվող հողատարածքի ներկայիս տերերը ամենապարզ ահաբեկիչներն են, որ կարող են քնած մարդու գլուխը կացնով կտրել, հետո դրա համար մեդալով պարգևատրվել, հայ զինվորներին տանջամահ անել ու դրա ֆոնին արված սելֆիներով հպարտանալ և այլն:

Այսինքն` ահաբեկչություն ասվածի ողջ «ուժն ու հմայքը» սեփական մաշկի վրա զգացած եվրոպացիներն այսօր արդեն հստակ կարողացել են հասկանալ, թե ումից և ինչու են երկար տարիներ պաշտպանվել և այսօր էլ շարունակում պաշտպանվել հայերը և ադրբեջանական ոխակալ ու հայատյաց քարոզչությունն ինչքան վտանգավոր կարող է լինել ոչ միայն հայերի կյանքի, այլև ողջ տարածաշրջանի ցանկացած ազգի անվտանգության համար:

Կարող ենք փաստել, որ Ադրբեջանն իրականում ընկել է իր իսկ լարած թակարդը և այլևս չի կարողանում դրանից դուրս գալ ու որքան շատ է սահմանային հրադադարի ռեժիմը խախտում, այնքան ավելի է իր փոսը փորում: Դրանից գազազած, այլ ճար չունենալով` չի բացառվում, որ շատ շուտով նաև կխեղդվի իր իսկ կողմից ստեղծած ճահճում: Ու թեև մյուս կողմից Ալիև Կրտսերը ողջ աշխարհին փորձում է համոզել, որ իր երկիրն արագ զարգացող տնտեսություն ունի, բայց մոռանում է, որ տնտեսական հեռանկարներով ուրախանալուց առաջ պետք է կարողանա կայուն և հավասարակշռված գործընկերոջ համբավ ձեռք բերել, որը նման պայմաններում դժվար թե նրան հաջողվի:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular