ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք երբեք Սերժ Սարգսյանի դեմ չենք պայքարել. Գևորգ Գորգիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.
 
Հետընտրական շրջանը շատ ավելի բուռն է ստացվում, քան նույնիսկ նախընտրականն էր: Արժանահավատության մասով ոչ մի կասկած չհարուցող ընտրություններում ժողովուրդը որոշեց ուժերի դասավորվածության հերթականությունը: Որոշները պատրաստվում են պատվով ստանձնել ժողովրդի վստահության քվեն, իսկ ահա որոշներն էլ, մանկահասակ երեխայի նման անակնկալի գալով և ուրախանալով նվիրված կոնֆետից, դեռ մի բան էլ պահանջում են ավելին:
 
Նախորդ ԱԺ-ում ունեինք տխրահռչակ մի քաղաքական գործիչ՝ Գևորգ Գորգիսյան: Այս անունը լսելիս վստահաբար ձեր առջև հառնում է մի տեսարան, երբ ԱԺ-ում գունավոր ծխով ազդարարվում է թավշյա հեղափոխության մեկնարկը, իսկ ազդարարողների հալալ դաշնակից ընկերը դեմոնստրատիվ քթին է տնկում թաշկինակը, դեմքին հաղորդում է բացարձակ քամահրանք, ապա նույնքան դեմոնստրատիվ լքում դահլիճը՝ ազդարարելով իր անհամաձայնությունը հեղափոխության գաղափարախոսությանը: Հստակ լուրեր կան նույնիսկ, որ այս պահվածքի համար Գորգիսյանի դեմքի վրայով մի երկու անգամ անցել էին: 

«Մենք երբեք Սերժ Սարգսյանի դեմ չենք պայքարել».- Այս գլուխգործոցը ևս պատկանում է սույն լուսավոր հանճարի մտքին, որը նա արել է 2018թ. մարտի 6-ին, Ազատությանը տված հարցազրույցում: Դե ի՞նչ իմանար փոքրիկ իշխանը, որ ընդամենը 1 ամիս հետո սողունի հայացքով տեղ է աղերսելու նախկին դաշնակիցների կողքին:
Կիսաէրոտիկ հայացքով այս պատանեկիկը դադարեց լուրջ ընկալվել հանրության կողմից: Նրան այլևս անհնար էր տեսնել լուրջ քաղաքական իրադարձությունների ժամանակ: Նրա դերակատարումը սահմանափակվում էր հեղափոխությունը գովերգող ֆեյսբուքյան գրառումներով միայն: 

Գորգիսյանը այս գումարման ԱԺ-ում ևս ստանալու է պատգամավորի մանդատ: Կցանկանայինք նրան հիշեցնել, որ այլևս երբեք չհամարձակվի ժողովրդի մասին քամահրանքով խոսել, կամ թերագնահատել նրան: Խորհուրդ ենք տալիս այլևս երբեք չօգտագործել ժողովուրդը չպետք է թողներ այսինչի կամ այնինչի մուտքը խորհրդարան: «Ժողովուրդը իրականում պայքարի հնարավորություն ուներ նախորդ ընտրություններին, և մենք տեսանք, երբ այդ պայքարը ընդամենը մի գրիչի շարժմամբ էր պայմանավորված, ժողովուրդը վարանեց ինչ-որ բան անել»: Ժողովրդի մասին նման կարծիք ունեցող ճիճուն այսօր կրկին սպրդել է խորհրդարան հենց այդ նույն ժողովրդի շնորհիվ, և նույնիսկ դեռ աթոռին չհասած՝ արդեն սկսել է աջ ու ձախ քննադատել վերջինիս, իր հեղինակավոր կարծիքը հայտնել շատ լուրջ դեմքով: 

Ժողովուրդ ջան երևի ստիպված ենք ևս մեկ անգամ ստիպել, որ սա օգտագործի իր թաշկինակը: Կիրառման վայրը կթողնենք սրա նպատակահարմարությանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular