ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ նիստից հետո կատարված հատուցումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 2017թ.-ից հետո տեղի ունեցած 15 դեպքի հատուցում, որոնցից 10-ը զոհված, իսկ 5-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Հաշվի առնելով փաստը, որ նախորդ նիստի ընթացքում որոշում էր կայացվել հատուցումներ տրամադրել նաև 2015-2016թթ. զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին, ըստ Վարուժան Ավետիքյանի՝ վերջին 4 ամիսներին կատարվել է նշված ժամանակահատվածին վերաբերող 147 դեպքի հատուցում, որոնցից 140-ը զոհված,  7-ը՝ զինհաշմանդամների ընտանիքներին: Որոշում է կայացվել հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստի ընթացքում քննարկել նաև 2015թ.-ից ավելի վաղ, առնվազն ևս երկու տարիներին տեղի ունեցած դեպքերի հատուցման հնարավորությունը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 12.5 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 771 մլն. դրամը: Ծրագիրը հաջողությամբ  շարունակում է գործել հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով:

Տարեվերջյան նիստի ավարտին հոգաբարձուների խորհրդի աշխատանքներում կամավորության սկզբունքով ներգրավված աշխատակիցները հայոց բանակի հանդեպ մեծ նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից խրախուսվել են խորհրդանշական նվերներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular