ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ Ռուսաստանից ձրի զենք ստանալ, Թուրքիայից՝ ցորեն եւ ԱՄՆ-ից՝ փող

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Առավոտը» գրում է․

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանին շատերը մեղադրում են, որ տեղի տվեց Պուտինի պարտադրանքին եւ ընդունեց ԵՏՄ-ի անդամակցությունը, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվում էր մանեւրել եւ չբերել այն վիճակին, որ Պուտինը մեր առջեւ դներ ընտրություն կատարելու հարցը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասաց. «Լեւոնը լավ քաղաքական գործիչ է: Ես Լեւոնի ժամանակ փոխնախարար եմ աշխատել:

Ամենածանր տարիներին Լեւոնը կարողացավ ՌԴ-ից ձրի զենք ստանալ, որովհետեւ Ելցինի հետ ընկերներ էին, Թուրքիայից ստացավ ցորեն եւ ԱՄՆ-ից՝ փող: Նա կարողացավ դա անել: Բայց մյուս կողմից էլ, գիտեք ինչ կա, ժամանակները բոլորովին այլ էին: Քաղաքական իրադրությունը այլ էր»:

Մեր հարցին՝ ԵՏՄ-ի անդամակցությունը Սերժ Սարգսյանի սխա՞լ քաղաքականության արդյունք էր, թե՞ ժամանակն էր այդպիսին եւ ով էլ լիներ ՀՀ-ի նախագահը, պետք է նույն ճանապարհով գնար՝ Արման Նավասարդյանը պատասխանեց. «Բոլորը գիտեն, թե որքան հիացած եմ մեր պետական քաղաքականությամբ:

Ես ընդդիմություն չեմ, բայց իշխանամետ էլ չեմ, անկեղծ եմ ասում, արտաքին քաղաքականության ուղղությամբ ինչ արվում է՝ «5+» է: Բայց թե որքանով է դա հնարավոր վերջնական տեսքի բերել՝ սա է հարցը»: Մեր հարցին՝ անձը ունի՞ նշանակություն՝ նա պատասխանեց. «Անձն էլ ունի նշանակություն:

Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Եթե դու չկարողանաս ներքին հարցերը լուծել, երբեք արտաքին հարցերը չես կարող լուծել: Ես Հայաստանում 3 մոնստր եմ հաշվում՝ կոռուպցիա, մոնոպոլիա եւ արտագաղթ: Եթե այս 3 բաները չվերացան, այս ամբողջ խոսակցությունը կդառնա դատարկ բան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular