ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել. վարչապետի մամուլի խոսնակը հերքում է Նազարբաևի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ։ Այն պետք է լուծվի կոնսենսուսով։ Ինչպես տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, ՀԱՊԿ-ի շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»,– ասել է Եղոյանը։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են սատարել Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որն առաջարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նազարբաևն այդ մասին խոսել է Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում: Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել Բելառուսի ներկայացուցչին` որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, քանի որ նրան հետ կանչելու գործընթաց սկսելու հարցով ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին դիմել էր Հայաստանն այն բանից հետո, երբ Խաչատուրի նկատմամբ Մարտի 1-ի գործով քրեական գործ էր հարուցվել: Ակնկալվում էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կընտրվի նոյեմբերի 8-ին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, սակայն որոշում ընդունվեց խնդրին լուծում տալ դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի ընթացքում: Դրանից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ընտրվի Բելառուսի թեկնածուն,՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքը մինչև 2020թ. պատկանում է Հայաստանին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular