ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի (Jaroslav Kubera) հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի սկզբում դեսպանը շնորհավորեց պարոն Կուբերային նոյեմբերին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այս կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում ծրագրովող բարձրաստիճան փոխայցելությունների շուրջ։

Այնուհետև դեսպանը ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրեց միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Սենատի նախագահը հաջողություն մաղթեց Հայաստանի արմատական փոփոխությունների ընթացքին։

Դեսպանը վերին պալատի նորընտիր նախագահին հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը, նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Հայ դիվանագետը գոհունակությամբ հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով՝ հասնելով 53.6 ԱՄՆ դոլարի։ Նշվեց, որ առևտրի աճին են նպաստում նաև Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Պարոն Կուբերան խնդրեց մատնանշել ՀՀ տնտեսության այն ոլորտներն, ուր չեխ գործարարները կարող են ներդրումներ կատարել՝ վերջիններին հորդորելու նպատակով։

Զրույցի ավարտին դեսպանը տեղեկություններ ներկայացրեց Չեխիայում բնակվող հայ համայնքի մասին, որի բազում ներկայացուցիչներ կարողացել են կարճ ժամանակում հաջողություններ արձանագրել այդ հյուրընկալ երկրում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular