ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատանին կարող է մատնել տիրոջ բնավորությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հոգեբանները պարզել են, որ մեծ նշանակություն ունի ոչ այնքան մատանին, որքան մատը, որին այն դրված է: Այդպիսով մատանու տերը ցանկանում է շրջապատողներին հաղորդակից դարձնել ինչ-որ տեղեկության, հայտնում է Lady portal-ը:

Մատնեմատին դրված լինելն ամենատարածվածն է եւ նշանակում է «ընտանեկան վիճակ»: Առաջին անգամ մատանին այդ մատին դնելու սովորույթը երեւան է եկել հին եգիպտացիների մոտ, որոնք հավատում էին, որ հենց մատնեմատից է սկսվում «սիրո ճանապարհը», որը միագամից սիրտ է տանում: Փարավոնների ժողովուրդը մատանիներ էր կրում ամենատարբեր մետաղներից, ապակուց եւ նույնիսկ կերամիկայից:

Ցուցամատին դրված մատանին նշանակում է իշխանություն: Այն կամային բնավորության, հպարտության եւ իշխանության ձգտման նշանն է: Աջ ձեռքին դրված «իշխանության մատանին» վկայում է շրջահայացության մասին, իսկ ձախ ձեռքին՝ ավելի շուտ մեծամտության եւ հիստերիայի հակվածության: Ցուցամատին մատանի են կրել հայտնի տիրակալներից եւ զորահրամանտարներից շատերը՝ Կեսարը, Իվան Ահեղը. Ռիշելյեն, Հենրի VIII-ը:

Միջնամատին դրված մատանին հայտարարում է գեղեցիկի հավակնության մասին: Մարդն իր մասին հայտարարում է. «ես գեղեցիկ եմ»: Այն ամենաերկարն ու կենտրոնականն է եւ լավագույնս է ցուցադրում զարդն ու այն, թե որքան ենք ինքներս մեզ դուր գալիս: Ցուցամատի մատանու ագրեսիվ գերազանցությունը փոխարինվում է սեփական արժանապատվության եւ ներելի ինքնասիրության առավել քաղաքավարի զգացումով: Ի դեպ, մատանու քարի չափը եւս նշանակություն ունի. որքան այն մեծ եւ նկատելի է, այնքան դրա տերն ուժգին է ձգտում շրջապատողներին համոզելու իր հմայքի անդիմադրելիությունը:

Բութ մատին դրվող մատանիները հատուկ ուշադրության են արժանի, հատկապես եթե կրողը տղամարդ է: Այս մատներով, ինչպես ավտոստոպի ժամանակ, տղամարդիկ ազդարարում են՝ «ուշադրություն եմ խնդրում»: Հոգեբանների կարծիքով՝ այդ մատին դրվող մատանու տիրոջ գլխավոր ցանկությունը ցանակացած գնով ինքնահաստատվելն է, առաջին հերթին սեքսուալ առումով: Այս կապակցությամբ վերջին երկու հազար տարվա ընթացքում կարծիքը չի փոխվում: Դեռեւս հին հույները եւ հռոմեացիները կարծում էին, որ բթամատը ֆալոսի խորհրդանիշն է եւ այդ մատին իրենց տղամարդկային ուժը պաշտպանելու համար երկաթե մատանի էին կրում:

Ճկույթին դրվող մատանիների տերերը ստեղծագործող անհատներ են: Այն հաճախ է ուղեկցում դերասաններին, նկարիչներին, մոդելյերներին: Սակայն եթե նույնիսկ ձեր առաջ արվեստի աշխարհի հետ կապ չունեցող մարդ է, ճկույթի մատանին կհուշի, որ դրա տերը հետաքրքիր է եւ ունակ դուրս գալու ընդհանուր շրջանակներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular