ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մարզիկները նախկինի նման Ռուսաստանում կունենան լեգեոնականի կարգավիճակ. ՌԴ սպորտի նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ:

«Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մարզիկների վրա: ՌԴ-ն և Բելառուսն ունեն դաշնակցային պայմանագիր, որտեղ այլ իրավական հիմքեր և որոշումներ կան»,- ասել է Կոլոբկովը: 

Եվրասիական տնտեսական միության դատարանն անընդունելի է համարել Միության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող մարզիկների կողմից ազգային սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումները ԵԱՏՄ տարածքում: Եվրասիական տնտեսական միության դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել  է ԵԱՏՄ անդամ երկրների սպորտային ակումբներում աշխատող մարզիկների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետը կիրառելու վերաբերյալ վճիռ:

ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միության անդամ երկրները իրենց օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային աշխատաշուկայի պաշտպանության համար չեն դնում և չեն կիրառում սահմանափակումներ  Միության անդամ երկրների աշխատուժի նկատմամբ: Բացառություն են կազմում սահմանափակումները, որոնք դրվում են ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար:

Դատարանը եկել է եզրահանգման, որ Միության անդամ երկրների կողմից պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետի չկիրառումը հանդիսանում է խոչընդոտ, որը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի միասնական շուկա ձևավորելու նպատակին:

Բացի այդ, ԵԱՏՄ դատարանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող են բողոքարկել սահմանված կարգով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular