ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդպիսի ընդդիմությունն ի սկզբանե դատապարտված է պարտության». Գևորգ Պետրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստանը» շարունակում է պատեհ-անպատեհ շահարկել ԲՀԿ-ի անունը՝ կուսակցության հասցեին հնչեցնելով մերկապարանոց հայտարարություններ: ԼՀ փոխնախագահ Մանե Թանդիլյանը հերթական անգամ առիթը բաց չի թողել հայտարարելու, որ նախորդ իշխանությունների կողմից իրականացրած քաղաքականությանը մասնակցելու համար ԲՀԿ-ն նույնպես կրում է պատասխանատվություն՝ մոռանալով իր կողմից 180 աստիճանով հակառակ կարծիքներ հնչեցնելու փաստերը:

ԲՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով իրենց կուսակցության հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, նշեց, որ կարեկցում է այն քաղաքական գործիչներին, ովքեր ուրիշների ֆոնի վրա են փորձում կայանալ:

«Բավական է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆոնի վրա կայանալ: Իրենք իրենց հռչակել են ընդդիմություն, ուրեմն, թող բարի լինեն ապագա խորհրդարանում պատվով իրականացնել այդ առաքելությունը: Նաև թող հիշեն, որ ժողովուրդը ոչինչ չի մոռանում: Մասնավորապես, երբ մարդիկ իրենց քաղաքական հաղթարշավը որոշակի գաղափարների վրա ձևավորելուց հետո, հետագայում հայտնվելով կառավարությունում մոռանում են իրենց գաղափարների մասին և սկսում են դրան հակառակ կեցվածք ընդունել: Կոչ եմ անում նման գործիչներին սկզբունքային լինել և կայանալ սեփական գաղափարների հաշվին և ոչ թե ուրիշների ֆոնի վրա փորձեն ընդդիմություն խաղալ»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Նա ընդգծեց նաև, որ նույն Մանե Թանդիլյանը, երբ իր քաղաքական գործունեությունը սկսեց կուտակային կենսաթոշակային համակարգը վերացնելու օգտին և հայտարարում էր, թե դեմ է այդ ինստիտուտին, բայց կառավարության մաս կազմելով, դարձավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ընդամենը մեկ շաբաթ անց հետ կանգնեց իր սկզբունքներից և հայտարարեց, որ համակարգից հրաժարվելը կվնասի պետական բյուջեին:

«Այս պայմաններում ինձ մոտ հարց է առաջանում, թե կայացած քաղաքական գործիչը մինչև նախարար դառնալն արդյո՞ք չէր հաշվարկել այդ վնասը, որ պատգամավոր լինելու ժամանակ խոսում էր համակարգի վնասի մասին, իսկ նախարար դառնալուց հետո անմիջապես մոռացավ այդ մասին: Եվ եթե մենք պետք է այդպիսի ընդդիմություն ունենանք, որը սկզբում ինչ-որ գաղափարների համար պետք է մարտնչեն, սեր ու հարգանք ձևավորեն, բայց, հայտնվելով պատասխանատու պաշտոններին, մոռանան իրենց գաղափարների մասին, ապա այդպիսի ընդդիմությունն, ի սկզբանե, դատապարտված է պարտության»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular