Ցավալի է, երբ քաղաքականությունը սառեցնում են նաև մարզական իրական ու գեղեցիկ պայքարի հնարավորությունները, մարզական պայքարի ողջ հմայքը….
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվարտվեց հերթական օլիմպիադան` ամենասկանդալայինը, ամենաանազնիվը, ամենապատահարայինը, ամենքաղաքականացվածը, ամենաանարդարություններով հագեցածը:
Ես ռուսամետ չեմ, ընդհակառակն իմ կարծիքով մեր ազգի շատ ու շատ անհաջողություններ, դժբախտություններ, իրավիճակներ կապված են Ռուսաստանի հետ, սակայն նաև կարևորում եմ մեր սերտ հարաբերություններն այդ երկրի և ռուս ժողովրդի հետ:
Ինձ համար այս օլիմպիադայի հաղթողը Ռուսաստանի թիմն է, որը հաղթահարելով բարոյա-հոգեբանական ճնշումները, ապրումները, թիմային, կոլեկտիվ պատասխանատվության աննախադեպ ու անարդարացի որակազրկումները կարողացավ պրկվել, համախմբվել, զայրանալ, զարմացնել, հիացնել ու նվիրումով, սակավաթիվ կազմով պայքարել հաղթական տեղերի համար:
Ես չեմ բացառում, որ եղել են խթանիչների օգտագործման դեպքեր, սակայն նաև համոզված եմ, որ նման դեպքերը քիչ չեն, եթե ոչ շատ, նաև ԱՄՆ-ի և մյուս երկրների թիմերում:
Ցավալի է, երբ քաղաքականությունը, միջպետական հարաբերությունները, ատելությունը, սառը պատերազմի հետևանքները սառեցնում են նաև մարզական իրական ու գեղեցիկ պայքարի հնարավորությունները, մարզական պայքարի ողջ հմայքը….
Շնորհավորում եմ Ռուսաստան` օլիմպիադայի հաղթողը դու ես…Հայերի նման դու տարար բարոյական հաղթանակ...