ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին սկզբունքներով նոր կանցլեր Գերմանիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի իշխող կուսակցությունը` ՔԴՄ նոր նախագահ ընտրեց` 56-ամյա Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին: Նա Անգելա Մերկելի հովանավորյալն է, որ մտադիր է կանցլեր մնալ ևս 3 տարի: Կրամպ-Կարենբաուերը Համբուրգում հրավիրված ՔԴՄ համագումարում 999 ձայներից ստացավ 517-ը, ընտրության երկրորդ փուլում առաջ անցնելով Մերկելի քաղաքական ընդդիմախոս Ֆրիդրիխ Մերցից` նրան 482 պատգամավոր ձայն տվեց: Նշենք, որ ՔԴՄ նախագահն ընտրվում է 2 տարով,իսկ Մերցը շուտով նորից կարող է փորձել կուսակցության նախագահ դառնալ:

Իսկ ի՞նչ է անելու Անգելա Մերկելը: Հոկտեմբերի վերջին հայտարարելով, որ Բավարիայում ու Հեսենում ՔԴՄ-ի ընտրություններում կրած անհաջողությունից հետո մտադիր է հեռանալ ՔԴՄ նախագահի պաշտոնից, միաժամանակ շեշտել է, որ մտադիր է մնալ կանցլեր մինչև ժամկետի ավարտը` 2021-ի աշուն: Կրամպ-Կարենբաուերը Մերկելի առաջադրած թեկնածուն է և գերմանացի մեկնաբանների մեծ մասի կարծիքով` չեզոք կլինի կանցլերի նկատմամբ` գլխավորելով կուսակցությունը:

ՔԴՄ-ի ու Գերմանիայի քաղաքականությունը Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հաղթանակի հետևանքով կարելի է սահմանափակել 4 բառով` ամեն ինչ կմնա նախկինը: Բայց այս կանխատեսումը կարող է թվացյալ լինել, որովհետև այդ դեպքում Մերկելի կառավարությունը լիովին հնարավոր է, որ կազմալուծեն կոալիցիոն դաշնակիցները` սոցիալիստները ու քրիստոնյա սոցիալիստները: Թե նրանց, թե ՔԴՄ-ի վարկանիշն ընկնում է և այդ կուսակցությունների որոշ անդամներ գտնում են, որ խնդիրը կլուծվի ՔԴՄ-ի հետ դաշինքից դուրս գալով ու թոթափելով Մերկելի քաղաքականության պատասխանատվությունը: Նախևառաջ` միգրանտների հարցում: Մերկելի հեռանալը ցանկանում է գերմանացիների մեծ մասը` INSA սոցիոլոգիական ընկերության աշնանը անցկացրած հարցումը ցույց տվեց, որ 2\3-ը (62,2%) գտնում է, որ Մերկելը պետք է հեռանա 2019-ին: Բայց Մերկելը հրաժարականի մասին դեռ չի խոսում:

Նախընտրական արշավի ժամանակ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը ջանում էր ձերբազատվել «մինի Մերկելի» իմիջից և հարցերից մեկը, որում նա որոշ տարակարծություն ցուցաբերեց Մերկելից, Ռուսաստանն էր` Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը ասաց, որ Մոսկվայի հետ պետք է ավելի կոշտ լինել: Հեռուստատեսությամբ ելույթ ունենալով` Անեգրետն ասել է, որ Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավերը անձնակազմով գրավելուց հետո Գերմանիան առավել կոշտ դիրքորոշում պետք է ունենա Մոսկվայի նկատմամբ, մասնավորապես վերանայի վերաբերմունքը «Հյուսիսային հոսք 2» նախագծին: Ճիշտ է այդ վերանայումը Կրամպ-Կարենբաուերի ներկայացմամբ` այնքան էլ արմատական չէ, նա առաջարկեց մտածել բնական գազի ծավալների սահմանափակման մասին, որ Ռուսաստանը մատակարարելու է խողովակաշարով: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարեց լրագրողներին, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պետք է մտածեն` ինչպես արգելել Ազովի ծովում տեղակայված ռուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ:

Կրամպ-Կարենբաուերի հայտարարություններից դատելով` սկզբունքորեն նոր ոչինչ չի լինի միգրանտների հարցում, նույնիսկ եթե նա տեսանելի ապագայում փոխարինի Մերկելին կանցլերի պաշտոնում` մեկնաբանները այդ հնարավորությունը տեսնում են: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը այդ թեմայով զգուշավոր է` ասում է, օրինակ, որ միգրացիոն քաղաքականությունը պետք է հաճախակի ու համարձակ բացատրել ընտրողներին: Բուն քաղաքականությունը պետք է փոխել, թե ոչ` Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը չի ասում: Դա ստիպում է գերմանացիներին ենթադրել, որ նա պաշտպանում է Մերկելի տեսակետը միգրանտների հարցում:

Հ.Գ. Ցանկանում են, թե ոչ գերմանացիները` Գերմանիայում ևս դարաշրջան է փակվում` Անգելա Մերկելի կառավարումը Եվրոպայի համար դժվարին տարիներին, ապահովում էր գոնե մեկ երկրի տնտեսական զարգացումն ու քաղաքական կայունությունը: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը երբեք Անգելա Մերկել չի լինի` նույնիսկ կանցլեր դառնալու դեպքում: Գերմանիայում ևս սկսվում են նոր ժամանակներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular