ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անվամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: Փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռաֆայել Լեմկինի անվան փողոց ունենալու մասին որոշումը կայացվել է ավագանու նիստի ժամանակ: «Մի քանի տարբերակ է քննարկվել և ընտրվել է հենց այս փողոցը: Կարծում եմ շատ ճիշտ փողոց է ընտրվել մեծանուն Լեմկինի անվամբ վերանվանելու համար»,- ասաց նա:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի խոսքով՝ Ռաֆայել Լեմկինը տեսել և զգացել է ցեղասպանությունը և մշակել եզրույթը: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդուն, ով իր կյանքը նվիրեց միջազգային իրավական փաստաթղթի ստեղծմանը»,- ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին փողոցը Լեմկինի անվամբ անվանակոչելու համար:
 
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ հավելեց, որ 70 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը համախմբվեց ընդունելու համար մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և այդ իրադարձությունից մեկ օր առաջ էլ ընդունվեց ցեղասպանության կանխարգելման և պատժի միջազգային կոնվենցիան: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մի մարդու, ով մեծ ծառայություններ է ունեցել այս ոլորտում, և հարգում ենք նրա թողած ժառանգությունը: Որպես Լեհաստանում մեծացած, հրեական համայնքի ներկայացուցիչ, նա դարձավ նացիզմի դեմ պայքարի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը»,- ներկայացրեց Շոմբի Շարփն՝ ընդգծելով, որ Լեմկինը մարդ էր, ով խորապես ազդված էր զանգվածային բնաջնջումներից և Հոլոքոստից և մասնակցել էր ցեղասպանության կոնվենցիայի նախագծմանը, ինչը հանդիսանում է ՄԱԿ-ի նախաձեռնած կարևորագույն իրադարձություններից մեկը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular