ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի «իլյումինատի» պատմություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց հերթական քաղաքական սեզոնը. ըստ էության, արժե որոշակի գնահատականներ տալ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Ներկայացնեմ ՀՀ քաղաքական ներկապնակից մի հետաքրքիր դրվագ: Ողջ նախընտրական շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, բավականին տարօրինակ կերպով, թիրախավորել էր ԲՀԿ-ին և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ անընդհատ շահարկելով բարեգործության գործոնը կամ այն, որ Ծառուկյանը գործարար է:


ԼՀԿ-ի ներկայացուցիչներն այս ընթացքում առիթը բաց չեն թողնում՝ անընդհատ կրկնելով, որ իրենք ընտրություններից հետո Երևանում եղել են երկրորդ ուժը, որ Երևանն ավելի քաղաքականացված է քան մարզերը, և դա իրենց աշխատանքի արգասինքն է. համաձայնեք, որ դրանք հիմնազուրկ փաստարկներ են: Գործարարի թեման անլուրջ է, որպես նման օրինակ` քաղաքական իրականությունում չմոռանանք Թրամփին և հավելենք, որ օրենքով սահմանված համապատասխան կարգավորում կա այն մասով, երբ գործարարն իր ընկերությունները հանձնում է հավատրմագրային կառավարման: Լուսավորն, ըստ էության, աշխարհի ամենավատ Օրինաց Երկիրն է:
Դիտարկենք մի քանի կոնկրետ իրավիճակներ և գործողություններ, որով այս քաղաքական ուժն աչքի է ընկել իր գործունեության ընթացքում. նախ` «Ելքի» ու «Լույսի» հաշվին «մենք երկրորդն ենք» ասելով` ԼՀԿ-ն մտավ ԱԺ: Կանխատեսելի է, որ նրանք արագ թոթափելու են իրենց ընտրածների պատրանքները:


Կուսակցության վառ ներկայացուցիչ՝ Մանե Թանդիլյանը, ում ժամանակին հանրությունը ճանաչեց որպես «Դեմ եմ» շարժման ակտիվիստ, ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակային պայմաններում ստանձնեց սոցապ նախարարի պաշտոնը և ընդունեց, որ այնուամենայնիվ կուտակային կենսաթոշակային համակարգն ընդունելի է:
Անողնաշարությունը լուսավորականների մոտ կորպորատիվ մշակույթի անբաժան մասնիկ է: Ծառուկյանը ակնարկեց, որ եթե Էդմոնը ոստիկանության «սպռավկա» բերելու հետ խնդիր չունենար, ապա նա չէր հրաժարվի Էդմոնին ֆինանսավորելուց: Էդ էն Էդմոնն ա, ով իրեն ճղում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, իսկ հիմա մոռացել է դրա մասին ու նույնիսկ ծրագրում չի նշել: Անհասկանալի է, թե որտեղից իլյումինատներին էդքան փող, որ ողջ երկրով մեկ իրենց դեմքերն են փակցրել: Իսկ հայտնի դեբատից հետո, երբ Մարուքյանն իրեն համարեց կլասիկ պատգամավոր, իրականում ոչինչ չի փոխում. կլասիկ լինելը չի նշանակում միայն ամբիոնը գրկած ճառել. ժողովուրդը քաղաքական գործիչներին ընդունում և գնահատում է իրենց կատարած գործերով:


Ընդհանրապես կուսակցական խոցելիությունից և քաղաքական պատրաստվածությունից խոսում են «քաղաքական գործիչներ», ովքեր չունեն ոչ քաղաքական հետագիծ, ոչ էլ, առավել ևս, քաղաքական հավասարակշռություն: Ըստ էության, այս քաղաքական ուժը, որը ստեղծվեց բավականին կասկածելի պայմաններում և անհասկանալի ֆինանսական ներդրումներով, կարողանում է բավականին շռայլ քարոզարշավ կազմակերպել և գումարներ ծախսել, այն դեպքում, երբ անընդհատ խոսում են թափանցիկությունից: Հասկանալի է, որ իլյումինատների «քաղաքական հայրերը» նրանց հետ բավականին լուրջ հույսեր են կապում և լուրջ «ստավկա» ունեն:
Հ.Գ. Հայաստանին ներքին խաղաղություն է պետք` արտաքին պատերազմը կանխելու համար

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular