ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն մնալու է քաղաքական Օլիմպոսում. հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին. Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին:

«ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրացնող, ինտելեկտուալ ունակություններն ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, հավատամք, որին անդավաճան մնաց»,- ասաց նա:

Նա նշեց, որ ընտրարշավը ինտեսիվ, լարված, հյուծող էր: «Ես հասկանում եմ՝ մեզ սատարող մարդիկ գուցե մի քիչ հիասթափված են արդյունքներից, բայց քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը ամեն դեպքում նկատեց, որ ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք  չորրորդն են: «Մենք մեր տեղը ամրապնդեցինք քաղաքական դաշտում՝ անկախ նրանից՝ մենք անցել ենք խորհրդարան, թե ոչ: Հաջողություն եմ մաղթում նորընտիր ԱԺ բոլոր պատգամավորներին՝ և՛ նախկին գործընկերներին, և՛ նրանց, որոնք առաջին անգամ են մուտք գործելու խորհրդարան, դուք ունենալու եք մեծագույն պատասխանատվություն: Այսօրվա իշխանությունները մնացին մեն-մենակ դեմ հանդիման Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների հետ, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հաջողություն եմ մաղթում Ազգային ժողովին, Կառավարությանը այս մարտահրավերներին դիմակայելու և մեր պետության ու ժողովրդի առաջ կանգնած խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր Կենտրոն, Էրեբունի և Նորք Մարաշ վարչական շրջաններում քվեարկել են իրեն. «Հոգի առ հոգի ուզում եմ գրկել ու ասել, որ երախտապարտ եմ ինձ համար գուցե անսպասելի, բայց, այդուհանդերձ շատ պարտավորեցնող մեծաքանակ ձայների համար: Դուք ապացուցեցիք, որ սկզբունքային քաղաքական գործիչներն ունեն պահանջարկ, որ դուք կարող եք վստահել մարդկանց, ում գուցե ամիսներ կամ շաբաթներ առաջ չէիք սիրում, իսկ այսօր նրանց հետ որոշակի քաղաքական հույսեր եք կապում,-ասաց նա և նշեց, որ իր համար յուրաքանչյուր քվե մեկը տասի հարաբերակցության է, ուստի տասնապատիկ շնորհակալ եղավ յուրաքանչյուր քվեի համար:

«Ես շատ ավելի քվե ստացա, քան բազմաթիվ քննադատներ, որոնք ասում էին, որ մեր հարազատները չեն քվեարկի մեր օգտին: Ես ունեցա 2396 բացահայտված հարազատ այս ընտրատարածքում և վստահ եմ՝ հազարավոր դեռևս չբացահայտված հարազատներ: ՀՀԿ-ն մնալու է քաղաքական Օլիմպոսում, լինելով ազգային, պահպանողական, ինտելեկտուալ քաղաքական ուժ՝ մենք ունենք առաքելություն, այդ առաքելությունը իրականացնելու ենք՝ անկախ նրանից, թե որտեղ կլինենք՝ Բաղրամյան պողոտայի նստավայրո՞ւմ, Մելիք Ադամյանո՞ւմ, յուրաքանչյուր անկյունում կարողանալու ենք բարձրաձայնել մտահոգությունները: Այս ընտրությունները ձերն էին, մենք ստացանք մեր վստահության չափաբաժինը, ՀՀԿ-ն, ես անձամբ և իմ բազմաթիվ ընկերներ շարունակելու ենք քաղաքական գործունեությունը»,- ասաց նա և նշեց, որ ցավում է, որ Ազգային ժողովում չկան ազգային գաղափարախոսություն ունեցող ուժեր:

«Հայաստանում քաղաքական կամքը շարունակվելու է, մնալու է իր բարձունքում՝ շնորհիվ նաև մեր քաղաքական մասնակցության, մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին՝ վայելելու իրենց կողմից ստեղծված մենիշխանական բուրգը»,- ասաց նա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular