ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանական ընկերությունը Հայաստանում ստեղծում է 200 աշխատատեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

CMX Solutions կազմակերպությունն այսուհետև իր գործունեությունն է սկսում նաև Երևանում: Ներկայում այն ստեղծել է 60 աշխատատեղ, սակայն դրանց թիվը հասցնելու է մինչ 200-ի:

Կազմակերպության հանդիսավոր մեկնարկին ելույթով հանդես եկավ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարսել Զեքիրին:

«Մեր ընկերությունը շատ արագ է ընդլայնվում: Սա ընկերություն է երիտասարդ, դինամիկ մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխատել և որևէ կերպ օգտակար լինել: Մենք ընտրեցինք Հայաստանը, քանի որ տեսանք, որ մարդիկ պատրաստակամ են այստեղ: Շատ երիտասարդներ են ավարտում համալսարանը, սակայն աշխատաշուկան փոքր է, և սա լավ հնարավորություն է նրանց համար: Հայաստանը ներկայում հրապուրիչ է ներդրողների համար ողջ Արևելյան Եվրոպայում: Դա համապատասխանում է մեր կարիքներին:  Նպատակ ունենք մեր գործունեությունը Հայաստանում ընդլայնել: Մեր թիրախն է մինչև մյուս դեկտեմբեր 200 աշխատող ունենալ, արդեն ունենք 60 աշխատակից»,-ասաց Զեքիրին ու հավելեց՝ իրենց նպատակն է դանդաղ, սակայն կայուն կերպով զարգանալ:

Ընկերությունը մատուցում է ծառայություններ թե՛ անհատներին և թե՛ կազմակերպություններին՝ աջակցելով հաճախորդներին անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, իսպաներեն լեզուներով` հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների, հաղորդագրությունների և սոցիալական ցանցերի միջոցներով: CMX Solutions-ը ձգտում է կատարելության և արտերկրյա հաճախորդներին տրամադրում է բարձրակարգ ծառայություններ:

Զեքիրին նշեց, որ Հայաստանում մարդիկ, ովքեր տիրապետում են օտար լեզուների, ոչ միայն կաշխատեն իրենց համար, այլ նաև կմասնակցեն իրենց կազմակերպած սեմինարներին։ 

«Շատ երիտասարդներ են ջանում աշխատանք գտնել, սակայն ընկերությունները հիմնականում պահանջում են 3-5 տարվա աշխատանքային փորձ, իսկ մեր ընկերությունը երիտասարդների համար է, ովքեր նոր են ավարտել համալսարան և մեծ փորձ չունեն: Մենք ինքներս ենք նրանց հետ սեմինարներ անցկացնում, զարգացնում նրանց կարողությունները»,-նշեց Զեքիրին:

 Նա նշեց, որ մարդիկ աշխատելու են հաճախորդների սպասարկման ծառայությունների ոլորտում, զանգերի կենտրոնում: «Օրինակ՝ եթե մեկը ցանկանում է փոխել չվերթի տոմսը, մեր հայաստանյան մասնաճյուղը կօգնի պլանավորել իրենց չվերթը, փոփոխել ժամը: Հայաստանցիները կօգնեն գերմանացի հաճախորդներին»,- ասաց Մարսել Զեքիրինը:

Տեղական գրասենյակի գործառնությունների ղեկավար Արևիկ Հակոբյանը նշեց, թե հպարտանում են, որ հնարավորություն են ընձեռում Հայաստանի գերմանախոս մասնագետներին միանալ իրենց կազմակերպությանը, աշխատանք գտնել:

SMX Soultion-ը ստեղծվել է 2012-ին Ֆրանկֆուրտումիսկ արդեն 2013-ին ծառայությունների առաջին կենտրոնն են ստեղծել Գերմանիայից դուրս Ընկերությունը մասնաճյուղեր ունի Սկոպյեում (Մակեդոնիա), ԹբիլիսիումԿովկասում երկու տարվա ներկայությունից հետո որոշել են տարածաշրջանումընդլայնել իրենց գործունեությունն ու զարգանալCMX Solutions-ը հավատում է, որ երջանիկ աշխատակիցները բարձրակարգ սպասարկման մշակույթի և դրական փորձառության կրողներն են, և հատկապես բարձր է գնահատում որակյալ, բարձր մոտիվացված և միշտ վերապատրաստված անձնակազմի դերը: Կազմակերպության գործակալներն ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են առնվազն երեք լեզվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular